Որո՞նք են Աբդուլահ Գյուլի հրավերի մերժման հնարավոր հետևանքները Հայաստանի համար ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Դեռևս 1991-ին հայկական կողմին առաջադրված թուրքական նախապայմանները, որոնք անհարիր են միջազգային պրակտիկային, ինչպես նաև մեր հանրապետության շրջափակումը, ի սկզբանէ Հայաստանին զրկել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Նախապայմանների պատճառով, միաժամանակ, ի չիք են դարձել կարգավորման միջազգային ջանքերը: Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, […]
Թուրքիա
Հայկական և տարածաշրջանային մամուլն արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, բոլորը սկսեցին խոսել երկու պետությունների միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորման մասին: Այս կապակցությամբ ոգևորությունը քաղաքական դաշտում այնքան էր մեծացել, որ շատերի հիշողությունից […]
Դիարբեքիրի քաղաքապետարանը սկսել է վերանորոգել հայկական գերեզմանոցը: Տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական գերեզմանատան շրջակայքը մաքրվել և լուսավորվել է: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նեդիմ Յաշլըն հայտնել է, որ այսուհետ Դիարբեքիրի քրիստոնյա քաղաքացիների համար կհատկացվի այս գերեզմանոցը: Գերեզմանատան տարածքում տնկվել է 300 ծառ ու ծաղիկ: Այն նույնիսկ վերահսկելու է անվտանգության աշխատակիցը: Նշենք, որ այս գերեզմանատանը թաղվելու ցանկություն էր հայտնել […]
Թուրքիան ընդգրկված է ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբինգ իրականացնող երկրների շարքում: Այդ մասին է տեղեկացրել թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով «ՊրոՊուբլիքա» լրագրողական հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալները, որը նրանց տրամադրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը: Պարբերականը գրել է, որ Թուրքիան 2008 թ. ԱՄՆ կոնգրեսում լոբբիստական գործունեության ընթացքում ամենաշատ գումար ծախսած պետությունների թվում չորրորդն է: «ՊրոՊուբլիքա» -ի տվյալներով` Թուրքիան […]
Երիտթուրքական կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացնելով մարդկության պատմության ամենադաժան ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը, անցավ մեկ այլ ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր իսպառ ոչնչացնել հայ բնիկների հետքն իր հայրենիքում: Եվ այսպես, 1928 թվականից թուրքական կառավարության նախաձեռնությամբ սկսվում է Արևմտյան Հայաստանի տեղանունների անվանափոխության գործընթացը, որը ակտիվ տեմպերով շարունակվում է մինչև 1950-ական թվականները: Արդյունքում հայկական պատմական անվանումների 90 տոկոսի […]
«Դուք հայերին տվել եք ձեր ձայն» խորագրի ներքո թուրքական «Հյուրիեթ» թերթն անդրադառնում է Ադրբեջանում այսօր մեծ աղմուկ բարձրացրած թեմայի` Եվրատեսիլ երաժշտական միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան, ջան» երգին կողմ քվերկած 43 ադրբեջանցիների հարցաքննությանը: Պարբերականը հղում անելով BBC-ին, փոխանցում է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը պարզել է քվերակած ադրբեջանցիների ինքնությունն ու դրա […]
Քաղաքական սպանությունները Թուրքիայում սովորական երևույթ են դարձել: Վերջին 30 տարինների ընթացքում, Թուրքիայում սպանվել են շուրջ 30 գիտնականներ, լրագրողներ, գրողներ, երկու նախարար և մեկ վարչապետ: Կատարված այդ սպանությունների մի մասն առ այսօր չի բացահայտվել, մյուս մասն էլ ընդուված է համարել օտարերկրա ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործը: Թուրքական «Սաբահ» թերթը անդրադառնալով այս սպանություններին, ակնարկել է, որ դրանք պատվիրողները, […]
Թուրքական մամուլը անդրադարձել է ինտերնետում հայտնված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի` քրդական խնդրի լուծման ուղղությամբ արված առաջարկներին: Թուրքական պարբերականների հաղորդմամբ, 1999 թվականից Իմրալի բանտում գտնվող Օջալանի ներկայացրած ծրագիրը մասամբ կրկնում է Էրդողանի կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը։ Մասնավորապես, ըստ «Վաթան» օրաթերթի, երկու նախագծերում էլ առաջարկվում է բարեփոխել Թուրքիայի Սահմանադրությունը, լուծարել Անկարային հավատարիմ քրդերից կազմված ջոկատները, […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին, շաբաթ երեկոյան ճաշել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին: Հայ համայնքից ներկա են եղել ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ`Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հանդիմանը հրավիրվել է նաև Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը: […]
Փարիզում ինը տարի առաջ վախճանված երգիչ Ահմեդ Քայաի կինը` Գյուլենթ Քայան, վերջերս հանդես է եկել մի հայտարարությամբ, ուր վստահաբար ասում է, որ եթե իր ամուսինը ժամանակին չհեռանար Թուրքիայից, ապա կարժանանար Հրանտ Դինքի ճակատագրին: Ահմեդ Քայան, (որի հարը ազգությամբ քուրդ էր, իսկ մայրը` թրքուհի) 10 տարի առաջ երգի միջազգային մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ինքը […]




