Հայոց բանակի հիմնադրման տասնութերորդ տարեդարձի կապակցությամբ այսօր Պաշտպանության նախարարությունում կայացավ պարգևատրման արարողություն. Մեդալներ շնորհվեցին Հայոց բանակի բարձրաստիճան զինվորականներին, սպաներին ու շարքայիններին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Էդիկ Բարսեղյանը: Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց շնորհավորական […]
Զինված ուժեր
«Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպ հայրենի երկիրը»: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ Եթե հայրենիքը վտանգի մեջ է, միակ ու ամենակարևոր բանը նրա անվտանգությունն ապահովելն է: Եվ յուրաքանչյուր […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Մաթեւոսի Դավթյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: ArmAr.am
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել բանակի օրվա առթիվ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողների եւ ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է Սեյրան Լորենցի ՎԱՆՑՅԱՆԸ ազատամարտիկ […]
Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը հանդես եկավ իր աշխատաոճին բնորոշ հերթական ստահոդ հոդվածի հրապարակումով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին տարածելով կեղծ և չճշտված տեղեկություններ: Թերթի հունվարի 20-ի համարում «Թոշակները ցա՞ծր են, կամ բաց նամակ պատկան մարմիններին» վերնագրով հոդվածում անանուն հեղինակը գրել է, թե Թումանյան 11ա հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ գնել է Սեյրան Օհանյանը: Այս առնչությամբ […]
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ […]
Հունվարի 27-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: Հունվարի 28-ին` Բանակի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները. […]
Հունվարի 22-ին ԱՄՆ արևելյան ափի` Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների հայ համայնքների կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների և ազգային բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 18-ամյակին նվիրված տոնակատարություն: Տոնական երեկոն, որը կազմակերպել էր Թեքեյան մշակութային միությունը, հագեցած էր մշակութային ծրագրով, հայկական բանակի մասին տեսաֆիլմի ցուցադրումով ու ելույթներով: Ողջունելով Հայաստանի Զինուժի օրը նշելու կարևոր […]
«2010-ին Պաշտպանության նախարարության գոծունեության հիմքում լինելու են որակի բարձրացումը և պաշտպանական բարեփոխումները: Այս տարի այդ ուղղություններին կավելանա ևս մեկը` գիտելիքի տարի է հայտարարվելու նաև բանակում: Միայն գիտելիքներով մարդիկ կարող են իրենց մեջ ձևավորել մարտական վարպետություն` այսինքն, հմտություններ և ունակություններ, որոք կներդնեն հայրենիքի պաշտպանության գոծում: կարևոր չէ հակառակորդի քանակական առավելությունը, եթե մեր զինվորները մարտի դաշտում հանդես […]
Այսօր Մայր բուհի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպեց բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: «Բանակը և կրթությունը» խորագրով հանդիպմանը ծավալված քննարկման թեման ընդգրկուն էր` հայկական բանակում առկա խնդիրներից մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ուսանողի այն պնդմանը, որ բանակից վերադարձողները, դժգոհ լինելով ծառայությունից, խորհուրդ են տալիս խուսափել զինծառայությունից, նախարարը պատասխանեց. «ՀՀ […]




