ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը ArmAr.am-ի թղթակցին ներկայացնելով Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակը, ասել է, թե անցած գիշեր և այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարըջանլու, Շխլար […]
Զինված ուժեր
Այսօր` հունվարի 20-ին ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ–արևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Վերջինիս […]
Զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման եւ բնակարանների բաշխման արարողությունն այսօր տեղի է ունեցել Երեւան քաղաքում էր: Այս անգամ բնակարանամուտ տոնել են ՀՀ ԶՈւ 33 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Այսօր նաեւ ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել […]
Զինված ուժերի մարտունակության բարելավումը չընդհատվող մի գործընթաց է, որում անցնող յուրաքանչյուր տարին իր խմբագրումներն է առաջարկում: Դրա արդյունավետ ճանապարհներից մեկը պարբերաբար անցկացվող հրամանատարական հավաքներն են, որոնց ընթացքում հղկվում և կատարելագործվում են հրամանատարական կազմի հմտությունները: Ժամանակը, սակայն, նոր պայմաններ է առաջադրում: Զինված ուժերի զորամասերի հրամատարների մասնակցությամբ արդեն հերթական հրամանատարական հավաքն է անցկացվում Արցախում: Հնգօրյա հավաքներին մասնակցելու […]
Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունները մտահոգված են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Այդ ուղղությամբ ամենամյա քննարկումների, ծրագրերի մշակման հանդիպումների նախաձեռնությանը միացել են նաեւ մշակույթի, սպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները: Չնայած որոշ քայլեր արվել են, այդ թվում` զորամասերում դպրոցի օրվա անցկացումը, սպայակազմի հետ հանդիպումները, դպրոցականների այցելությունները ռազմական ինստիտուտներ, այնուամենայնիվ բացեր շատ կան` օրինակ այն, որ ոչ բոլոր […]
Դեկտեմբերի 14-ից 17-ը Երևանում անցկացվեց ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ: Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության […]
Երբեմն ծառայության և հատկապես մարտական հերթապահության ժամանակ զինվորը հայտնվում է այնպիսի արտակարգ իրավիճակում, որ հարկ է լինում արագ կողմնորոշվել, կամք և խիզախություն ցուցաբերել: Թեև Հայկ Հակոբյանը շուրջ 15 օր առաջ ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց մինչ զորացրվելը՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, ականապատված դաշտից դուրս է բերել ականի պայթյունի հետևանքով զոհված իր հրամանատարին: Եվ ահա բարձր գնահատելով […]
ՀՀ Զինված ուժերում ներդրվել է պայմանագրային հիմունքներով սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են ինչպես դասակի հրամանատարների տեղակալներ, այնպես էլ ջոկի հրամանատարներ: Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է: Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի այն պահեստազորայինները և զինված ուժերում 1.5 […]
Ս.թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ, տիկին Սելեսթե Վոլանդերին: Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: Հանդիպման […]
Վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունն ավելի հաճախ է անդրադառնում հայկական բանակին, թե ինչո՞վ է պայմանավորված երևույթը` տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է այս կերպ. «Ի տարբերություն նախկին համակողմանի հարձակման, վերջերս Ադրբեջանն ընտրել է երկու թիրախ՝ բանակ եւ տնտեսություն: Անընդհատ հրապարակվում են հայկական բանակի «անմխիթար» վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության «անկումը» նկարագրող նյութեր: Միանգամայն հասկանալի […]




