3 Հուլիս 2010

Հուլիս 3, 2010թ. 16:01

«Մարդկային կորուստների տեսանկյունից, իհարկե, դրական կլիներ դիպուկահարներին շփման գծից հետ քաշելը, այն որոշակիորեն կնվազեցներ նաև շփման գոտում առկա լարվածությունը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ խուսափում է դրանից»: Ասել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ հունիսի 18-ին տեղի ունեցած դիվերսիոն միջադեպը ցույց տվեց, որ Ադրբեջանը ցանկացած ձևով փորձում է վնասել հայկական երկու […]


Հուլիս 3, 2010թ. 15:45

«Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ավելի կոշտ ու ընդգծված պետք է լիներ»


Հուլիս 3, 2010թ. 15:01

«ՀՀ Սահմանադրությունը լավն է, բայց այն լիարժեքորեն կյանքի կոչելու համար սահմանադրական մշակույթ ձևավարոված չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի իրավաբանական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ Արման Դիլանյանը: ՍԴ միջազգային պայմանագրերի վարչության պետ Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, թե ՀՀ Սահմանադրությունում կան նորմեր, որոնց որոշ հատվածներ, գուցե ոչ հստակ ձևակերպման և ոչ […]


Հուլիս 3, 2010թ. 14:46

«Եթե կարդաք Թուրքիայի սահմամանդրությունը, կտեսնեք, որ ըստ դրա այդ պետությունում բացի թուրքերից, այլ ժողովուրդներ չեն ապրում, մինչդեռ…»


Հուլիս 3, 2010թ. 14:12

«Նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»


Հուլիս 3, 2010թ. 13:53

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը: Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները: «Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» […]


Հուլիս 3, 2010թ. 13:44

Ուրախութեամբ կը տեղեկանանք թէ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Նիւ Եորք-Նիւ Ճըրզիի Արմենական-Յովսէփեան Ակումբի եռանդուն անդամուհիներէն ընկերուհի Դոկտ. Անի Գալայճեան արժանացած է բուժական գերազանց խնամքի պատուոյ բարձր մրցանակին, որ կը շնորհուի Միացեալ Նահանգներու Հիւանդապահական Ընկերակցութեան կողմէ, բացառիկ աչքառու իրագործումներու իբրեւ բարոյական գնահատանք: Մրցանակը ընկերուհի Դոկտ. Անի Գալայճեանին պաշտօնապէս շնորհուած է Յունիս 18-ին, Ուաշինկթըն Տի. Սի.-ի մէջ, Ընկերակցութեան […]


Հուլիս 3, 2010թ. 13:39

Իրանի Ֆարս նահանգում այսօր` վաղ առավոտյան, տեղի է ունեցել 3.8 բալ ուժգնության երկրաշարժ: IRNA-ի փոխանցմամբ, զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չկա: ArmAr.am


Հուլիս 3, 2010թ. 13:14

«Բաքվի միջոցով Արցախի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերելը նույնն է, թե Ռուսաստանի համար Սահակաշվիլիի միջոցով փողեր փոխանցելը»:


Հուլիս 3, 2010թ. 12:51

Իսրայելի կոկորդիլոսների ֆերմայում, որը ամենամեծն է Մերձավոր Արևելքում, կա մի կոկորդիլոս, որը միշտ ինչ-որ բանից դժգոհ է, հաճախ էլ դրսևորում է ագրեսիվություն և կատաղություն: MIGnews.com-ի փոխանցմամբ, ֆերմայի տերերը որոշել են, որ նման վարք ցուցաբերող կոկորդիլոսի համար ամենահարմարը էրդողան անունն է, և այդպես էլ կոչել են նրան: ArmAr.am