Կազմվել է ամենավտանգավոր տուրիստական երկրների ցանկը, որը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս խուսափել որոշ երկրներում հանգստանալուց:
3 Հուլիս 2010
Հայաստանի Ազգային գրադարանը հիմնադրվել է 1832 թվականին Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմքի վրա: 1919թ. հուլիսի 4-ին ընդունած «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստացել է գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1925-ից մինչև 1990 թվականը գրադարանը կոչվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, ով զգալի ներդրում է ունեցել գրադարանի կայացման և զարգացման գործում: 1990 թվականից […]
Օգտագործել բացառապես «Արցախ» անվանումը’ «Ղարաբաղ»-ի փոխարեն. հայտարարում են` «Արցախ, ոչ թե’ Ղարաբաղ» նախաձեռնող խմբի անդամները:
Ինչպես հայտնի է օրեր առաջ ԱՄՆ-ում լրտեսության համար մեղադրանք է առաջադրվել 11 անձանց, որոնք կասկածվում են Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությանը տվյալներ փոխանցելու մեջ: BBC-իի տեղեկացմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Ռուսական լրտեսների գործը չի խոչընդոտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը և որ ԱՄՆ-ը նախկինի նման դրական է տրամադրված Ռուսաստանի հետ հարաբերություններում: Քլինթոնը […]
Չինաստանի հարավային շրջաններում ջրհեղեղից և հորդառատ անձրևներից տուժել է ավելի քան 44 միլիոն մարդ: Կան հարյուրավոր զոհեր: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տուժած շրջաններից իշխանությունները տարհանել են 4 միլիոն մարդու. ջրհեղեղը լիովին քանդել է 312 հազար տուն, մասնակի տուժել է 760 հազար կառույց: ArmAr.am
Ռուս գործիչ Ալեքսանդր Զախարովը մտահոգություն է հայտնել հայկական քարոզչության ցածր ակտիվությունից. «Մենք Ռուսաստանում հսկայական արխիվներ ունենք, կարող ենք բազմաթիվ գրքեր հրատարակել, որը սակայն ֆինանսական պատճառներով չենք կարողանում անել: Իսկ, օրինակ, ադրբեջանցիները «փայլում» են այս ոլորտում: Պետք է ճիշտ բացատրել եւ ներկայանալ աշխարհին», եզրակացրեց Զախարովը: ArmAr.am
Ռուսաստանը խաղաղապահներ չի մտցնի Լեռնային Ղարաբաղ, քանի որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: «Գոյություն ունի ինտենսիվ ձեւաչափ, որի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ: Ես հույս ունեմ, որ այդ ձեւաչափը կշարունակվի», ասել է Միրոնովը: Ըստ նրա, Ռուսաստանը […]
Թուրքական «Վաքիթ» թերթը գրել էր. «Խմբագրության ստացած տեղեկությունների համաձայն, առաջին բանակի զորահրամանատար, գեներալ Հասան Իղսիզի, բանակի պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի եւ ծովակալ Ջեմ Գյուրդենիզի փեսաները հրեա են: Ենթադրվում է, որ հրեական ծագում ունի նաեւ Էրջան Ջայմազը, որն ամուսնացել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթի դուստր Բենգյուի հետ: Ծովակալ Ջեմ Գյուրդենիզի դուստր […]
Ռուսաստանն ավարտել է Թուրքիային «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռահամալիրների պայմանագրային մատակարարումը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունըՙ վկայակոչելով ցամաքային զորքերի ռազմական արտադրանքի արտահանման վարչության պետ Ալեքսանդր Եմելյանովին: 70 մլն դոլարանոց պայմանագիրը Թուրքիայի հետ կնքվել էր 2008-ին այդ երկրի պաշտպանության նախարարության անցկացրած մրցույթի արդյունքների հիման վրա: «Կոռնետ-Է»-ն հակատանկային դյուրակիր համակարգ է, որն ուղղորդվում է լազերային ճառագայթով: Արձակման կայանքի […]
ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնելով, որ պետքարտուղարի առաջիկա այցը արտացոլում է Հայաստանի կարեւորությունն ու տարածաշրջանի դերը ամերիկյան ռազմավարության մեջ, միաժամանակ համոզմունք է հայտնել, թե Բարաք Օբամայի վարչակազմը պետք է օգտագործի այս առիթը` ղարաբաղյան ու հայ-թուրքական արձանագրությունների խնդիրներում իր չհաջողված քաղաքականությունը վերանայելու համար: «Եթե այս այցը […]




