Երեկ երեկոյան Վրաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշներն այսօր հանդիպումներ կանցկացնի վրացական ղեկավարության հետ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները սկսվել են երեկոյան Վրաստանի նախագահի հետ պաշտոնական ճաշով: «Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ակտուալ թեմանների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ բազմակողմանի հարցերի քննարկում», – ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանին: Կուշները կհանդիպի […]
15 Հուլիս 2010
Հայաստանեայց Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան քահանայ ձեռնադրեց Բրշ. Լեւոն-Հոճա Սրկ. Էյնաթեանը Ուաշինկթընի Տի. Սի.ի Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցւոյ մէջ։ Շաբաթ Յուլիս 10-ի երեկոյեան տեղի ունեցաւ Կոչման արարողութիւնը: Իսկ ձեռնադրութիւնը՝ Կիրակի Յուլիս 11-ին՝ Ս. Պատարագի ընթացքին՝ խարտաւիլակութեամբ Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցւոյ նախկին հոգեւոր հովիւ Արժշ. Տ. Վրթանէս Ա. Քհնյ. […]
Հուլիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզեմբլյումին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ այդ ձեւաչափով բազմաթիվ ծրագրեր են մշակվել եւ կյանքի կոչվել: Դենիել Ռոզեմբլյումը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է ուսանողների ընդունելություն։ Քահանայից լսարանը պատրաստում է ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի համար։ Թեկնածուները պետք է լինեն 24-40 տարեկան և ունենան բարձրագույն կրթություն։ Ուսման տևողությունը երեք տարի է։ Ուսանողներն ապահովվելու են հանրակացարանով, սննդով և կրթաթոշակով։ Դիմումներն ընդունվում են ս/թ հուլիսի 20-ից […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 14-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած “ՀՀ վարչատարածքային բաժանման մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
Նախորդ տարիներին չեն ապահովվել այդ աշխատանքի որակն ու ծավալը, քանի որ մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները…
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակը իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից որպես մասնակցություն գույքի ներդրումը ԱԱՀ-ից ազատելն է, ինչը կստեղծի հանրապետության տնտեսության զարգացման բարենպաստ պայմաններ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ քրեական օրենսգրքումե փոփոխություններ և լրացումներ […]
Ազգային Թուրքիան վտանգ էր ներկայացնում մեզ համար, ապա իսլամական Թուրքիան վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար ու, մասնավորապես, ԱՄՆ-ի:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Թուրքիայի վարչապետը մեղադրել է ԱՄՆ կառավարությանը, որ վերջինս անտարբեր է Թուրքիայի և Իսրայելի մեջ տեղի ունեցած «Ազատության նավատորմի» միջադեպի հանդեպ և չի հետաքրքրվում կատարվածի հետևանքով զոհված ԱՄՆ քաղաքացու ճակատագրով: Չի ուշացել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրինի քննադատությունն ուղղված Թուրքիայի կառավարությանը: ArmAr.am
Եվրախորհրդարան աշխատանքային այցի շրջանակում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի, ՙԵվրանեսթ՚-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոխի եւ պատվիրակության, ՙԵվրանեսթ՚-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, Եվրախորհրդարանի պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ : […]




