Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ազգերի պալատում: Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ էր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ երկու խորհրդարանների միջեւ հնարավոր համագործակցությանը առնչվող հարցեր: ArmAr.am
Հուլիս 2010
ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Պարսից Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի քաղաքական գործընթացներին և տնտեսական նվաճումներին: Այս առումով նա բարձր գնահատեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա գոհունակությամբ […]
Չինաստանի Շենսի նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 37-ի: Եվս 97 մարդ համարվում է անհայտ կորած: Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները: Ընդհանուր առմամբ, տարերքից տուժել է մեկ միլիոնից ավելի մարդ: ИТАР-ТАСС – ի փոխանցմամբ, աղետի գոտում վնասվել է ավելի քան 27 հազար շինություն, տարհանվել է 170 հազար մարդ: ArmAr.am
«Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից: Ոչ առաջինն եմ, ոչ էլ երևի վերջինը, ու ողբերգական էլ ոչինչ չկա»:
Ժնևում` Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվեց 2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: Հովիկ […]
Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատում կքննարկվի Ադրբեջանում այդ երկրի դեսպանի թեկնածուների հարցը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան այդ պաշտոնում ամենահավանական թեկնածուն է։ Հիշեցնենք, որ Բրայզայի թեկանածությունը Բարաք Օբաման Սենատին էր առաջարկել մայիսի 25-ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ը հավանության է արժանացրել Մեթյու Բրայզայի թեկնածությունը։ ArmAr.am
Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մարդկանց կյանքը փրկելու փոխարեն վիրաբույժները, բուժքույրերը, սպասարկող անձնակազմի այլ անդամներ Հռոմի կենտրոնում բողոքի ակցիա են կազմակերպել: «Ռոսիա-24» – ի փոխանցմամբ, տասնյակ հազարավոր ցուցարարները բողոքում են առողջապահությանը հատկացվող միջոցներից 25 միլիարդ եվրո կրճատման դեմ: ArmAr.am
Ամերիկյան Foreign Policy թերթի լրագրողը գրում է Չինաստանի եւ Հնդկաստանի համագործակցության ու հնարավոր մրցակցության մասին: Հոդվածագիրն առաջ է քաշված այն վարկածը, թե Պեկինի եւ Նյու Դելիի միջեւ սպասվում է սառը պատերազմ, ընդհուպ մինչև` միջուկային մրցավազք: Չնայած նրան, որ, ինչպես թերթն է գրում, երկու երկրները հայտարարում են սերտացող համագործակցության մասին: Թերթի տեղեկացմամբ, Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ […]
Լատվիան «Latvijas Avize» թերթը հոդված է տպագրել Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, նրան համարելով` Եվրոպայի «վերջին դիկտատոր»-ը: «Ինչպես գրում են արեւմտյան վերլուծաբանները, Մոսկվան եւ Բրյուսելը պատրաստ են համատեղ ուժերով իշխանությունից հեռացնել Բելառուսի նախագահին, որքան էլ ԵՄ-ն, եկող տարի կայանալիք ընտրությունների ժամանակ, հայտարարի, թե` ոչ դեմոկրատ Լուկաշենկոյին իր աթոռից հեռացնելու լծակները Բրյուսելի ձեռքում չեն»: Թերթը նաեւ նշում է […]




