Հուլիս 2010

Հուլիս 21, 2010թ. 10:02

Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնեւում շարունակվեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ  հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից: Լիբանանում հայ համայնքի ներկայությունը հարյուրամյակների պատմություն ունի եւ Լիբանանի ժողովրդի եղբայրական […]


Հուլիս 21, 2010թ. 09:46

Հուլիսի 20-ի երեկոյան Իրանի հարավում տեղի է ունեցել 6-6,5 բալ ուժգնության երկրաշարժ: ИТАР-ТАСС.- ի տեղեկացմամբ, էպիկենտրոնը գտնվել է Լար քաղաքից 85 կմ հեռավորության վրա` 15 – 25 կմ խորությամբ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ArmAr.Am


Հուլիս 21, 2010թ. 09:43

Այսօր Մանագուայում Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը և Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին մի շարք կարևոր համաձայնագրեր կստորագրեն Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի հետ: ИТАР-ТАСС – ի փոխանցմամբ, դրանք վերաբերում են, մասնավորապես, տնտեսական համագործակցությանը, օդային հաղորդակցությանը և քաղաքացիների` այդ երկրներ ազատ ելումուտին: Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման որաշումը Օրտեգան ստորագրել էր դեռ անցյալ տարվա […]


Հուլիս 21, 2010թ. 09:35

Վրաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ հուլիսի 23-ին մեկնելու է Ադրբեջան, ուր տեղի կունենա վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Այն վեց ամիսը մեկ անցկացվող հերթական նիստ է, որի ընթացքում քննարկվում են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նիկոլոզ Մչեդլիշվիլին: ArmAr.am


Հուլիս 21, 2010թ. 09:21

Անբացատրելի տօնական մթնոլորտ մը կը տիրէր Յորդանանի արուեստի սիրահարներուն եւ ի մասնաւորի Ամմանահայ Գաղութի հոգիներուն մէջ…


Հուլիս 20, 2010թ. 18:48

Եվրոպական Միությունը ցանկանում է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ վերջինիս միջուկային ծրագրին դիմակայելու համար: Այս մասին տեղեկացնում է The New York Times –ը: Նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել նաեւ նավթի եւ գազի ոլորտում ներդրումների կատարման արգելում եւ նավագնացության ու ֆինանսական գործարքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների խստացում: Պատժամիջոցների այս նոր նախագծի ընդունման հարցը ԵՄ բարձրաստիճան […]


Հուլիս 20, 2010թ. 18:39

Ադրբեջանում ստեղծված չեն համապատասխան պայմաններ, աշնանը ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Նա նշել է, որ ընդդիմադիրները եթերում երևալու հնարավորություն չունեն: Քաղաքական գործչի խոսքերով, ընդդիմադիր գործիչներին նույնիսկ չի թույլատրվում ընտրողների հետ հանդիպումներ կամ հանրահավաքներ անցկացնել: «Ընդդիմությունը շրջաններում նույնիսկ գրասենյակներ […]


Հուլիս 20, 2010թ. 18:35

Վրաստանը տարվա վերջին Աստանայում գագաթաժողովի անկացման կարեւոր նախապայման է համարում ռուս-վրացական հակամարտության եւ այդ կազմակերպության շրջանակներում առկա այլ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը: Այդ մասին Ալմաթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Ինչպես տեղեկացնում է  News Georgia  լրատվամիջոցը, Գ. Վաշաձեն հայտարարել է. «Վրաստանի անվտանգությանն առնչվող […]


Հուլիս 20, 2010թ. 17:26

«Պետք է աջակցել Իրանի ընդդիմությանը, այն, ի տարբերություն Ահմադինեժադի, ավելի հակված է դեպի Արեւմուտք»:


Հուլիս 20, 2010թ. 17:17

Թուրքիայի փոխվարչապետ Ջամիլ Չիչեկ հուլիսի 20-ին ելույթ ունենալով Լեֆկոշում, Հյուսիսայի Կիպրոս, թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային մաս ներխուժելու 36 ամյակի կապակացությամբ, հայտարարել է, որ հանուն ԵՄ-ի Թուրքիան երբեք չի զոհի Կիպրոսը: 1news.az-ը, հղում տալով թուրքական ԶԼՄ-երին, գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե եթե մինչև տարվա վերջ որոշում չընդունվի Կիպրոսի հարցով, ապա յուրաքանչյուրը կգնա […]