Հուլիսի 21-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունն կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման […]
Հուլիս 2010
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, համատեղության կարգով, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աբու Դաբի): Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Այս մասին տեղեկցնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Տարածված հաղորդագրության համաձայնր ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Մոսկվայում նրանք աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել։ Զրույցի ընթացքում քննարկվել է արցախյան հակամարտության կարգավորման հարցը։ ՌԴ ԱԳն ղեկավարի հանձնարարությամբ Կարասինը ֆրանսիացի […]
Հուլիսի 20-ի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Ժնևյան վերջին հանդիպումը Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ էր: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրների, մասնավորապես` Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը` հաշվի առնելով Ճապոնիայի ներդրումն իր տարածաշրջանում և աշխարհում միջազգային անվտանգ մթնոլորտի ստեղծման, տնտեսության և միջազգային առևտրի, բնապահպանական հարցերում, ինչպես […]
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ տկն. Էրիկա Ֆորստեր-Վաննինիի հետ: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բազմաբնույթ համագործակցության ամրապնդումը: Նշվեց, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ կերպով, ձևավորվել է բովանդակալից և բավականին ընդգրկուն օրակարգ: Հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար Հովիկ Աբրահամյանը […]
Իրենց այս քայլով թուրքական իշխանությունները ոտնահարեցին հայ համայնքի կրոնական իրավունքները…
Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց,որ երկու երկրների միջև հարաբերությունները մշտապես ունեցել են դրական ընթացք եւ բոլոր նախադրյալները կան հարաբերությունների հետագա զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը շեշտեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման կարևորությունը: Հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում առաջնային խնդիրներից համարվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Կարևորելով […]
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ: Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ամենաջերմ զգացումներն են տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր բարեկամությունը: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, […]
Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը և հետագա խորացումը` նշելով, որ միջխորհրդարանական շփումները բավարար մակարդակի վրա չեն և զարգացման մեծ ներուժ ունեն: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց աշխուժացնել Հայաստանի և Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները` ապահովելով դրանց շարունակական բնույթը, ինչպես նաև ակտիվացնել պատգամավորական […]




