Կառավարության հավանությունն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին […]
3 Սեպտեմբեր 2010
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ […]
Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ասել է, թե մեր երկրում կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք կարող են դառնալ զբոսաշրջության հայտնի վայրեր` շաղկապվելով մշակույթի` այս կամ այն գործիչի անվան հետ: Որպես այդպիսին նա համարել է տաղանդաշատ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռը: «Շատ երկրներ արհեստականորեն միֆեր են ստեղծում, իսկ Հայաստանում դա ամենուր է, պարզապես […]
Փորձագետների կարծիքով, սույն համատեղ վարժանքները հետապնդում են հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական երկխոսությունը վերսկսելու նպատակ:
Երեկ երեկոյան մեկնարկել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Ադրբեջան: Ինչպես տեղեացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը, Մեդվեդևն այցելել է պանթեոն, հարգել է Հեյդար Ալիևի հիշատակը, ծաղկեպսակ դրել նրա շիրիմին: Ռուսաստանի առաջնորդը ծաղիկներ է դրել նաև Հ. Ալիևի կնոջ շիրիմին: ՌԴ նախագահը եղել է նաև Բաքվի լեռնային պուրակի զոհվածների ճեմուղում: Այստեղ ևս ծաղկեպսակ է […]
ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե Հայաստանում պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք պետք է պահանջեն Արցախի ճանաչումը: Բայց այդ ուժերը չպետք է, երբ ընդդիմության մեջ են, պահանջեն ճանաչել, իսկ երբ իշխանության ներսում են՝ դրան հակափաստարկներ բերել: Արզումանյանը որպես դրա վառ օրինակ բերել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը «Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ Թանկագին հայրենակիցներ, Հարգարժան հյուրեր, Ուրախ եմ ողջունել բոլորիդ: Եվ նախեւառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել արցախցիներին մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այդ իրադարձությունը ունեցավ համահայկական նշանակություն եւ նոր էջ բացեց մեր նորագույն պատմության մեջ: Մայր Հայաստանի եւ […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին պետական պարգեւներ եւ կոչումների վկայականներ է հանձնել մեր հանրապետությանը ծառայություններ մատուցած մի խումբ քաղաքացիների: Նախագահը մասնակցել է նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նկարների ցուցահանդեսին եւ «Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառմանը ու հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Արդյոք, պե՞տք է, որ հայ հոգևորականները մեկնեն մասնակցելու մի արարողության, որն այլ բան չի լինելու, քան հերթական թուրքական շոու:
Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը պատրաստվում է այցելել Մոսկվա: Սեպտեմբերի 5-7-ը նախատեսվող այցից մի քանի օր առաջ Ռուսաստանում Իսրայելի դեսպան Աննա Ազարին հանդես է եկել հայտարարությամբ: Դեսպանի հայտարարությունից պարզորոշ երեւում է Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդող, Ուկրաինայում երբեմնի ազդեցությունը վերականգնող Ռուսաստանի, նաեւ Սիրիայում ազդեցության եւ ռազմական ներկայության վերականգնման փորձերի պատճառած անհանգստությունն Իսրայելում: Այդ մասին երեկ տեղեկացրել […]




