«Հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ դադարեցվում է Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով` «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «Հայռուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից: «Հայռուսգազարդ»-ից նաեւ վստահեցնում են, որ գազի մատակարարման ժամանակավոր դադարեցումը որեւէ փոփոխության […]
15 Սեպտեմբեր 2010
Լեռնային Ղարաբաղի հանրությունն այդ ինքնորոշման միջոցով քվեարկել է անկախ պետություն ունենալու օգտին, ոչ թե Հայաստանին միանալու կամ վերամիավորվելու օգտին:
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայերին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով: Օգտվելով առիթիցՙ նահանգապետը մեծ գոհունակությամբ է արտահայտվել Կալիֆոռնիայի հայկական համայնքի վերաբերյալ` նշելով, որ հայերը նահանգի կյանքում մեծ ներդրում են ունեցել: Առնոլդ Շվարցենեգերի ուղերձում նշված է. «Կալիֆոռնիան հրաշալի սովորույթներ ու մշակույթ ունի, եւ մենք երախտապարտ ենք ամերիկահայ բնակիչներին մեր նահանգում ունեցած ավանդի համար: Մեզ […]
«Եթե բանակում կան այդպիսի մարդիկ, նրանք անպայման կպատժվեն: Ինչպես նաեւ անպատիժ չեն մնա նրանք, որ այդպիսի ապատեղեկատվություն են տարածում»:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կմեկնարկի «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /«Ֆիզիկա»», «Քիմիա», «Կենսաբանություն»/ առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթը: Հանրապետական մրցույթը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ ԿԳՆ համագործակցության շրջանակում:
Նրանք շահերի բախման որոշ հարցեր առաջ քաշեցին Բրայզայի և թուրքական ծագում ունեցող նրա կնոջ` Զեյնո Բարանի առնչությամբ…
Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը:




