29 Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 29, 2010թ. 09:52

Լույս է տեսել  «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում»  գիրքը: Գրքում եվրոպացի հեղինակավոր գիտնականները հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը՝ միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության տեսանկյուններից: Տեղեկացնենք, որ գիրքը տպագրվել է տեսել գերմանական Նոմոս հրատարակչությունում: Այսօր տեղի կունենա գրքի շնորհանդեսը:


Սեպտեմբեր 29, 2010թ. 09:32

Օրերս Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության կողմից կազմակերպված գրական հանդիպումը նվիրված էր մանկագիր Ֆիրա Ակյանի «Մանկան Պարտեզ» գրքի և«Ջեկոն ու ընկերները» ձայնասալի հրատարակություններին: Երեկոն մեկնարկեց Գրողների Միության նախագահ բանաստեղծ Գրիշ Դավթյանը: Հանդեսը վարում էր գեղարվեստաբան Անահիտ Իշխանյանը: Ելույթ ունեցավ Հերմինե Թումանյանի խմբավարությամբ Իրանահայ Միության պատանեկան երգչախումբը, ինչպես նաև պարախումբը` ղեկավարությամբ Արա Մելքոնյանի: Հեղինակի մասին գրական զեկույցով […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 09:14

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղատնտեսական հարցեր: Խորհրդակցությանը ներկա գյուղնախարար Ա.Ծատրյանը և շրջվարչակազմերի ղեկավարները վարչապետին իրազեկել են աշնանացանի ընթացքի վերաբերյալ: Գյուղնախարարի տեղեկատվությամբ` առ այսօր հանրապետությունում կատարվել է ավելի քան 20 հազար հեկտար հերկ: Բուն ցանքի աշխատանքները դեռ առջևում են: Վարչապետը հրահանգեց հետևել, որպեսզի ապահովվի լրիվ ցանքաշրջանառությունը, օգտագործվի որակյալ սերմացու […]