«Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում մեզ անհանգստացնում է այն խնդիրը, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի»,- այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի սահմանապահների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, խոսելով որոշ հարևան երկրներում թմրամոլների քանակի ավելացման խնդրի մասին, հայտարարել է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը: Իրանցի գեներալը նաև […]
Սեպտեմբեր 2010
ՀՀ կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերի իրագործումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին լիազորել հաստատելու ՀՀ անդամակցությունը ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման համակարգին, նշանակելու համակարգի հետ կապված համագործակցության հարցերով ՀՀ ազգային կապի պատասխանատու, համակարգի ազգային անդամներին ահազանգելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարարության համակարգի աշխատակիցներից ստեղծելու մոբիլիզացիոն ազգային կենտրոն` աշխատանքային խմբի տեսքով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի սահմանման, կառավարությունը որոշել է ստեղծել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց – «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, հաստատել դրա կանոնադրությունը, սահմանների և տարածքների նկարագրությունը։ Արգելոցը գտնվում է Լոռու մարզի Լոռի բերդ գյուղական համայնքի վարչական տարածքում, որտեղ արգելվում […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է 2010 թ. սեպտեմբերի 16-17-ը։ 2005 թ. ի վեր Երևանում անցկացվող ամենամյա համաժողովի նպատակն է բիզնես նախագծերի բացահայտման, նպատակաուղղման, զարգացման և օժանդակության միջոցով նպաստել Հայաստանում ֆերմերային ու սննդի վերամշակման շուկաների ոլորտի զարգացմանը և գյուղական համայնքների բարգավաճմանը։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես […]
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 11,000.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի NN45, 47, Պրոմեթևսի փողոցի N28, 29 անավարտ շենքերի գազիֆիկացման, բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ ArmAr.am
Հայաստանն ու Իրանն ունեն խորը և պատմական հարաբերություններ, երկու երկրները երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ճանապարհը հստակ ուղենշել են և շարժվում են այդ ճանապարհով: Իրանը տարբեր ոլորտներում կաջակցի հայ-իրանական հարաճուն հարաբերությունների զարգացմանը: ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահը, խոսելով տարածաշրջանային […]
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2007թ. մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և դրան հաջորդած «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակում ՀՀ և ԻԻՀ սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը», ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության և ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ […]
Մարդու իրավունքներ 96 կազմակերպությունը անց է կացրել սոցիոլոգիական հարցում խորհրդարանի ապագա ընտրության վերաբերյալ: Հարցումն անց է կացվել 10.09.10թ.–13.09.10թ. հեռախոսային եղանակով: Ընտրանքում ընդգրկված է Երևանի 600 բնակիչ բոլոր համայնքներից համամասնորեն, պատահական ընտրանքի եղանակով: 1. Ձեր կարծիքով, առաջիկա ընտրությունները կանցնե՞ն ազատ ու արդար 1.1. Այո, կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան – 0,0 %, 1.2. Կանցնեն աննշան խախտումներով, որոնք […]
«Թուրքիան այն երկիրը չէ, ուր կախարդական փայտիկի օգնությամբ տեղի կունենան լուրջ տեղաշարժեր եւ բարեփոխումներ, կլուծվեն ժողովրդավարության կամ Եվրամիությանն անդամակցության հարցերը»:
«Ես չեմ դադարում զարմանալ, որ Թուրքիայում ինչ-որ բան այն չէ, քանի որ շատ քայլեր տրամաբանությունից անդին են անցնում»




