Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին (Walter Kalin), ով տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պրն. Կալինին կատարած աշխատանքի համար եւ գոհունակություն արտահայտեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ […]
Սեպտեմբեր 2010
20 лет назад каждый житель бывшего Союза знал название этого региона – там началась война.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող “Տիեռաս դե Արմենիա” (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն: Նախագահ Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով: “Տիեռաս դե Արմենիա”-ն, լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաեւ ներմուծում է խաղողի […]
Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասների մասին կհաղորդենք առաջիկայում: Այս մասին […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար և և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել […]
Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան և ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում են, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատի դահլիճում կմեկնարկեի Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ – 2010» առաջին մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան/ԱԹԱ/: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ: […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Վրաստան հարցում է արել՝ պարզելու, թե որն է «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետում հայկական խաղողով բեռնված բեռնատարներին կանգնեցնելու պատճառը։ Նշենք, որ միջազգային լրատվամիջոցներն այսօր լուր է տարածվել, ըստ որի՝ «Վերին Լարսում» արդեն երկրորդ օրն է` Հայաստանից Ռուսաստան գնացող խաղողով բեռնված 10 բեռնատար է կանգնած։ Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ […]
Ամենայն հայոց կաթողիկոս Գագերգին Բ-ի հրավերով պաշտոնական հնգօրյա այցով Մայր Աթոռ սուրբ Էջմիածին է ժամանել Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությունը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որն պատվիրակության կազմում են Եպիսկոպոս Լազար Գուրկինը (Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցի, Մոսկվայի պատրիարքություն), Հայր Դմիտրի Հիվանենը (Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցի, Մոսկվայի պատրիարքություն), Հայր Պեետեր Կալդուրը (Էստոնիայի Ավետարանական Լյութերական եկեղեցի), Հայր Պատրիկ […]
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ աշխատանքի եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը` նշելով, որ […]
Վրացական իշխանությունների այս անհեթեթ և արկածախնդիր նախագիծը հղի է լուրջ վտանգներով:




