Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 3, 2010թ. 15:51

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ավելացման արդյունքում նրանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության նշված ծառայությանը հատկացրել է 50000.0 հազար դրամ։ ArmAr.am


Սեպտեմբեր 3, 2010թ. 15:46

Այսօր գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և ՀՀ ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Վերջինով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները, որոնց մասով հարկային կամ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովները ընդունել են դրանք մերժելու կամ մասնակի բավարարելու որոշումներ, պետք է քննարկվեն ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ստեղծված գանգատարկման հանձնաժողովի […]


Սեպտեմբեր 3, 2010թ. 14:43

Կառավարության հավանությունն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին […]


Սեպտեմբեր 3, 2010թ. 14:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ […]


Սեպտեմբեր 3, 2010թ. 13:44

Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ասել է, թե մեր երկրում կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք կարող են դառնալ զբոսաշրջության հայտնի վայրեր` շաղկապվելով մշակույթի` այս կամ այն գործիչի անվան հետ: Որպես այդպիսին նա համարել է  տաղանդաշատ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռը: «Շատ երկրներ արհեստականորեն միֆեր են ստեղծում, իսկ Հայաստանում դա ամենուր է, պարզապես […]


Սեպտեմբեր 3, 2010թ. 13:00

Փորձագետների կարծիքով, սույն համատեղ վարժանքները հետապնդում են հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական երկխոսությունը վերսկսելու նպատակ:


Սեպտեմբեր 3, 2010թ. 12:24

Երեկ երեկոյան մեկնարկել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Ադրբեջան: Ինչպես տեղեացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը, Մեդվեդևն այցելել է պանթեոն, հարգել է Հեյդար Ալիևի հիշատակը, ծաղկեպսակ դրել նրա շիրիմին: Ռուսաստանի առաջնորդը ծաղիկներ է դրել նաև Հ. Ալիևի կնոջ շիրիմին: ՌԴ նախագահը եղել է նաև Բաքվի լեռնային պուրակի զոհվածների ճեմուղում: Այստեղ ևս ծաղկեպսակ է […]


Սեպտեմբեր 3, 2010թ. 12:16

ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե Հայաստանում պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք պետք է պահանջեն Արցախի ճանաչումը: Բայց այդ ուժերը չպետք է, երբ ընդդիմության մեջ են, պահանջեն ճանաչել, իսկ երբ իշխանության ներսում են՝ դրան հակափաստարկներ բերել: Արզումանյանը որպես դրա վառ օրինակ բերել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ […]


Սեպտեմբեր 3, 2010թ. 12:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը «Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ Թանկագին հայրենակիցներ, Հարգարժան հյուրեր, Ուրախ եմ ողջունել բոլորիդ: Եվ նախեւառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել արցախցիներին մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այդ իրադարձությունը ունեցավ համահայկական նշանակություն եւ նոր էջ բացեց մեր նորագույն պատմության մեջ: Մայր Հայաստանի եւ […]


Սեպտեմբեր 3, 2010թ. 12:09

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին պետական պարգեւներ եւ կոչումների վկայականներ է հանձնել մեր հանրապետությանը ծառայություններ մատուցած մի խումբ քաղաքացիների: Նախագահը մասնակցել է նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նկարների ցուցահանդեսին եւ «Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառմանը ու հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: