Արդյոք, պե՞տք է, որ հայ հոգևորականները մեկնեն մասնակցելու մի արարողության, որն այլ բան չի լինելու, քան հերթական թուրքական շոու:
Սեպտեմբեր 2010
Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը պատրաստվում է այցելել Մոսկվա: Սեպտեմբերի 5-7-ը նախատեսվող այցից մի քանի օր առաջ Ռուսաստանում Իսրայելի դեսպան Աննա Ազարին հանդես է եկել հայտարարությամբ: Դեսպանի հայտարարությունից պարզորոշ երեւում է Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդող, Ուկրաինայում երբեմնի ազդեցությունը վերականգնող Ռուսաստանի, նաեւ Սիրիայում ազդեցության եւ ռազմական ներկայության վերականգնման փորձերի պատճառած անհանգստությունն Իսրայելում: Այդ մասին երեկ տեղեկացրել […]
«Չպետք է թույլ տալ, որպեսզի շարունակվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից կազմակերպվող հրահրման նման դեպքերը»:
Տարածաշրջանի երկրների և ժողովուրդների նկատմամբ պատերազմական սպառնալիքները չեն դադարել ու դրանց նպատակները չեն փոխվել, փոփոխվում են միայն սցենարները…
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ հայց է ներկայացրել` պահանջելով Բաքվի կենտրոնում գտնվող իր բնակարանը վերադարձնել իրեն, իր կյանքի ու անվտանգության երաշխիքներ տալ, որպեսզի ինքն ապրի Բաքվում: Այվազյանը միակը չէ, որ ցանկանում է վերադառնալ Բաքու: Շահումյանից, Կիրովաբադից, Գանձակից, Գետաշենից Հայաստան գաղթած բազմաթիվ հայեր երազում են հայրական օջախ վերադառնալու մասին: «Դարձանք վայրագությունների զոհ, կորցրեցինք […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում են անկախության հռչակման 19-ամյակին նվիրված տոնական միջոցառումները։ Դրանց հիմնական մասը տեղի է ունենում մայրաքաղաք Ստեփանակերտում։ Տոնական մթնոլորտում բացվել է նոր վերանորոգված կենտրոնական զբոսայգին։ Երեկոյան սկսվել է համերգը, որին մասնակցել են հանրահայտ ռուս շոումեն Վալդիս Պելշը եւ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ ծագումով հայ Բեդրոս Կիրկորովը։ Իմիջիայլոց, Ստեփանակերտի համերգին Վալդիս Պելշի մասնակցության պատճառով, […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով բոլոր ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել է կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, Ա. Աշոտյանը նշել է, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում […]
Սեպտեմբերի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը Մահմուդ Աբրաշին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը: Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումն` ուղղված խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում […]
Այսօր Արցախում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցը, որն իր ընդհանուր մակերեսով (3500քառ.մ) գերազանցում է նախկինում Հիմնադրամի կառուցած դպրոցները եւ առանձնանում իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նորակառույցի արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ: Դպրոցը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի (ամերիկահայ բարերար Ջերալդ Թրփանջյան եւ ԼՂՀ կառավարության համաֆինանավորմամբ): […]
ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է պատմական Տիգրանակերտ, եղել քաղաքատեղիի թանգարանում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներին:




