Բնակիչներն օրական երկու ժամ են ջուր ստանում, սակայն վերանորոգումից հետո կունենան շուրջօրյա ջրամատակարարում:
Մայիս 2011
Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորին, որն Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհդատվությունների մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, պարբերական քաղաքական երկխոսությունը եւ առկա […]
Այսօր խորհրդարանում միաձայն հաստատվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարած փոփոխությունը, որի համաձայն մայիսի 15-ն այսուհետև նշվելու է որպես Ընտանիքի օր: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, ինչն էլ նշանակում է, որ այս ամսվա 15-ին տոնելու ենք Ընտանիքի օրը: Օրինագծի հեղինակներն են` ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Անահիտ Բախշյանը, Արծվիկ Մինասյանը, […]
Արցախի Հանրապետության 2010թ. պետբյուջեի կատարողականի ներկայացումը խորհրդարանին Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով և մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները։ Միջոցառումը վարում էր տվյալ փաստաթղթի գծով գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։ Ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, […]
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին մասնակցել է Ստեփանակերտում <<Պարկ հոթել Արցախ>> հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային ցանցերը լուրջ խթան է համարել հանրապետությունում զբոսաշրջության եւ սպասարկման ծառայությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ պետությունը շահագրգռված է Արցախի բոլոր շրջաններում նման կարգի նոր հյուրանոցների առկայության մեջ: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի […]
«Հայաստանի ներքին եւ տարածաշրջանային մարտահրավերները» անվանումով կլոր սեղանի վերաբերյալ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի` Չաթըմ Հաուսի տարածած ազդագրում ասվում է. «Հայկական քաղաքականությունները մոտենում են հերթական խաչմերուկին: Վերջին վերադասավորումները եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին դրական հայտարարությունները ակնարկում են քաղաքական հնարավոր նորամուտի մասին: Ի հավելումն դրա, 2012թ. խորհրդարանական ընտրությունները եւ 2013թ. նախագահական ընտրությունները փակ քաղաքական համակարգի որոշակի փոփոխությունների հնարավորություն […]
Մայիսի 8-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել է միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին: Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը մատուցել է սուրբ պատարագ և կատարել հոգեհանգստի արարողություն: Այնուհետև տաճարի բակում գտնվող` Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի […]
Կստորագրվի համաձայնագիր «հայկական» հեռուստատեսությունը հայկական դարձնելու համար
Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել որպես փողոցի տարբեր կողմերում գտնվող ամբիցիոզ հարեւանների բարեկամություն
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը եւ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավորներ Հրայր Կարապետյանն ու Լիլիթ Գալստյանը Ազգային ժողովում հանդիպեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին, Թինա Շյոնին (տեղակալ), Անդրեաս Բեյքերին (նախագահի խորհրդական): Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ խնդրի կարգավորման, բանակցային գործընթացի, ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, Հայաստանի անվտանգության, առաջիկա ընտրություններին ընդառաջ […]




