Մայիս 2011

Մայիս 12, 2011թ. 15:45

Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները: Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրով»:


Մայիս 12, 2011թ. 14:36

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Երևանի Օրբելու փողոցում գտնվող զինվորական հոսպիտալը տեղափոխվում է Գյումրի: Եվ սա իշխանական վերին էշելոնների հայտնի օլիգարխներից մեկի ցանկությունն է:


Մայիս 12, 2011թ. 13:56

1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարը, թեեւ պարբերական խախտումներով, այնուամենայնիվ հնարավորություն տվեց խնդրի դիվանագիտական կարգավորման փուլ մեկնարկել:


Մայիս 12, 2011թ. 13:40

Վարչապետը հրահանգեց բոլոր գերատեսչություններին՝ կասեցնել իրենց տնօրինության տակ գտնվող վարկային ծրագրերի տեխնիկական մասը, փոխարենը…


Մայիս 12, 2011թ. 13:04

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող ստանդարտների ինստիտուտի համար ձեռք բերված սարքավորումները կարելի էր գնել առնվազն 2 անգամ էժան:


Մայիս 12, 2011թ. 12:29

Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը


Մայիս 11, 2011թ. 19:04

ԼՂ հակամարտությունը գերմանաադրբեջանական կոնֆերանսի նյութ Մայիսի 12-ին, ժամը 13-18-ը Բեռլինի Համբուրգի ներկայացուցչության շենքում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. կարգավորման փորձառություններ եւ խնդիրներՙ գերմանական եւ կովկասյան տեսանկյունից» վերնագրով մեկօրյա կոնֆերանս են կազմակերպել Բեռլինի Ազատ համալսարանի Կասպյան տարածաշրջանային ուսմանց կենտրոնը եւ Հումբոլդտ համալսարանի պատմության ինստիտուտի Ադրբեջանի պատմության ամբիոնը: Կոորդինատորը դոկտ. պրոֆ. Ուդո Շթայնբախն է, կոնֆերանսը կազմակերպվում է գերմանա-ադրբեջանական ֆորումի […]


Մայիս 11, 2011թ. 18:59

Կողմերը քննարկեցին Հայաստանի ու Գերմանիայի միջեւ քաղաքական երկխոսության, երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային, հյուպատոսական, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:


Մայիս 11, 2011թ. 17:33

ՎիվաՍել-ՄՏՍ- ն իր օրինակով քաջալերում է ապագա մասնագետներին` գործնական հմտությունների ձեռքբերման հարցում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գլխավոր տնօրենը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կառավարման ավտորիտար մեթոդը: Ի՞նչ է կառավարման մշակույթը և որքանով այն կարող է ազդել կազմակերպության զարգացման վրա: Վանաձորի համալսարանականները արդյունավետ և պատասխանատու կազմակերպություն ստեղծելու հմտություններին […]


Մայիս 11, 2011թ. 16:30

Արցախի Հանրապետության  եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի շրջանում, մայիսի 12-ին տեղի է ունենալու ԵԱՀԿ պլանային դիտարկումը: Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Խրիստո Խրիստովը: Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի […]