«Որպես հասարակության մաս և կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է ՙՈսկե Ծիրան՚ փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս փառատոնի կողքին է: Մենք բարձր ենք գնահատում «Ոսկե ծիրան» փառատոնի դերը` մեր երկրում մշակութային երկխոսության և կրթական միջավայր ստեղծելու […]
Մայիս 2011
Հայտարարություն Ս.թ. մայիսի 11-ից կասկածելի մեղադրանքով ձերբակալված Տիգրան Փոստանջյանը հայտարարել է հացադուլ: Մեզ համար ակնհայտ է, որ նրա բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է, այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ, հայտնի իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում քաղաքացիական ազատությունների համար պայքար մղող ու բազմաթիվ մարդկանց օգնող Զարուհի […]
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղեկից շքախմբով ժամանեց Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագո: Չիլի հովվապետական այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Չիլիում ՀՀ պատվո հյուպատոս Էդուարդո Ռոդրիգեզ […]
Հայտարարում է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Վերջինիս հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական, մեղմ ասած, ոչ բարոյական քաղաքականությունը արդեն անընդունելի է բոլորի համար: Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազգերի ինքնորոշման միջազգային բոլոր չափանիշներից երես թեքած այս պետությունը իր սանձարձակ և քաղաքական առաջին դեմքերի անպատասխանատու ու հակասական հայտարարություններին ի պատասխան պիտի արժանանա նաև միջազգային հանրության զայրույթին: Բանակցությունը […]
«Ժամանակն է պահանջել Թուրքիայից դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան: Մեր պահանջը Թուրքիայից հողային չէ, այլ հայրենիքի: Վիլսոնյան Հայաստանը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն է», – Արա Պապյան: ArmAr.am
Ավանդական խոսք է, որ մտածող արարածը պետք է չափ ու սահման ունենա, եթե անգամ շատ օրիգինալ է, դարձյալ այդ չափանիշից պիտի դուրս չգա, այլապես կարող է հայտնվել… Բայց մինչ հայտնվելու վիճակին հասնելը, հիշեցի ուսանողական տարիներին չափազանց օրիգինալ երևացող իմ համակուրսեցուն, երբ www.religions.am կայքէջում կարդացի Արթուր Ավթանդիլյանի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ: Համակուրսեցիս միշտ […]
Սա միակ գյուղն է ներկայիս Թուրքիայի տարածքում, որտեղ հայեր են ապրում` այն եզակի հայերը, որոնց իրենց հայրենիքում ապրելու իրավունքից չեն զրկել:
Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ.: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Ստեփանակերտում կազմակերպված <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը>> թեմայով միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել արցախյան, հայաստանյան եւ […]
Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության հայտարարությունը




