Փետրվար 2013

Փետրվար 21, 2013թ. 20:07

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ ՀՅԴ Գերագույն Մարմինն այս մասին հայտնել է yerkir.am-ին՝ առանց մանրամասներ փոխանցելու: Հանդիպումը տեւել է մեկուկես ժամ։


Փետրվար 21, 2013թ. 19:09

ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ. Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը. «Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդները` այն մեկ քայլ առաջ էր: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզանից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքները անցած հինգ տարիներին իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էր: Ասել թե երկրորդ տեղը զբաղեցրած գործիչը, […]


Փետրվար 21, 2013թ. 18:50

Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձեւաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման լուսաբանման ձեւաչափը: «Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձեւաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների եւ պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման […]


Փետրվար 21, 2013թ. 15:44

կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և նորընտիր նախագահ Սերժ Սարգսայնի միջև բանակցությունները քիչ առաջ ավարտվեցին: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի առջև իրեն սպասող մարդկանց հայտնեց, որ բանակցությունները հաջող ընթացք են ունեցել, իսկ արդյունքների մասին կհայտնի վաղը` ժամը 17-ին, Ազատության հրապարակում: Այնուհետև նա հավաքվածներին հորդորեց գնալ տուն, զբաղվել իրենց աշխատանքով ը սպասել մինչև վաղը:


Փետրվար 21, 2013թ. 14:13

«Ես վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է, իշխանության մեջ փոխվելու են դեմքեր»,-նման հայտարարությամբ այսօր՝ փետրվարի 21-ին հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հարցին; Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կապ չունեն այս կամ այն տեղամասում ընտրությունների արդյունքների հետ: «Վաղուց հասունացած պահ է, այո, երբ […]


Փետրվար 21, 2013թ. 13:14

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը , ով պաշտոնական տվյալներով հավաքել է մոտ 37 տոկոս ձայն եւ հայտարարել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին, ուղեւորվել է Հայաստանի նախագահի մոտ` բանակցությունների: Ազատության հրապարակում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Դատելով գործող կուսակցության մամուլի քարտուղարի հայտարարություններից` Սերժ Սարգսյանը չի ընդունել իմ առաջարկը Ազատության հրապարակ գալու […]


Փետրվար 21, 2013թ. 13:10

Հրանտ Բագրատյանը հանդես գալով իր ֆեսբուքյան էջում գրում է .։ ArmAr.am


Փետրվար 21, 2013թ. 12:43

ՀՀ առաջին վարչապետը հույս ուներ, որ Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը ավելի շատ ձայն կհավաքեին, սակայն քարոզարշավի ընթացքն այլ բան ցույց տվեց: Ինչ վերաբերում է Բագրատյանինՙ Մանուկյանը սարկազմով ասաց, որ նախկին վարչապետն ամեն ինչ իրեն է վերագրում էՙ ինքն է օրենքներ ընդունել, ինքն է որոշում կայացրել ու պատերազմ հաղթել, մինչդեռ շատ ժամանակ Բագրատյանն ընդամենը եղել […]


Փետրվար 21, 2013թ. 09:07

<Վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կունենանք նորմալ պետություն, ժողովրդավարական համակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն։ Մի՛ մտածեք՝ այդ ամենը լինելու է։ Չեմ ասում՝ մի մտածեք, տանը նստեք։ Ո՛չ, պայքարե՛ք, բայց դա լինելու է»։


Փետրվար 21, 2013թ. 00:44

Ամեն դեպքում «Ժառանգության» նախագահի վրա այսօր անասելի մեծ բեռ է դրված, որը եթե չկարողացավ տանել, տանուլ է տալու իր քաղաքական ապագան` մարդկանց մղելով խորագույն հուսահատության: