Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունը անակնկալ էր ոչ միայն Հայաստանի համար, այլեւ դրսում: Մասնավորապես, ռուսական քաղաքական վերնախավում նույնիսկ փոքրիկ իրարանցում կատարվեց հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ: Պուտինի շրջապատում կասկածում էին, որ այս ամենի հետեւում կարող էին կանգնած լինել ամերիկյան որոշ շրջանակներ` համոզված լինելով, որ իբր Րաֆֆին «ամերիկացիների մարդն է»: Ավելին, ռուսներին թվում էր, […]
Փետրվար 2013
Վրաստանում վերացման եզրին կանգնեց հայկական գործոնը, որի վերականգնման համար տարիների ջանքեր են պետք: Ահա թե ինչ տվեց «վանբայբուրդիզմը» Վրաստանում: Գալով «գեղամյանիզմի» ազդեցությանը ՀՀ-ում, պետք է խոսել արժեքների մասին…
Վերջին օրերին հերթական անգամ ականատեսն ենք Թուրքիայի նէոօսմանիզմով յղփացած արտգործնախարար Դաւութօղլուի հիստերիկ բարբաջանքներին: Իսկ Թուրքիայի նէոօսմանիզմի արդի դոկտրինայում գրեթէ հաւասարապէս պատուհասի դեր է վերապահւած թէ՜ Հայաստանին, եւ թէ՜ Իրանի Իսլ. Հանրապետութեանը
Զորի Բալայան.<Տարիներ անց, միլի մեջլիսի նիստերից մեկում, Նախիջեւանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիեւը բացեիբաց խոստովանեց, թե իրեն խանգարել են կենսագործել Ղարաբաղում հայության վերացման եւ, ինչն արդեն արվել էր Նախիջեւանում, հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագրերը>:
Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցավ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: Նա շնորհավորեց ժողովրդին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հաղթանակի կապակցությամբ: «Այս օրերին հիմնական անհանգստությունն այն է, թե՝ Աստված, էս անգամ գոնե կհաջողե՞նք, թե չէ: Դա կախված է մեր բոլորի վճռականությունից: Րաֆֆի Հովհաննիսյանն ինչքան էլ վճռական լինի, միայնակ ոչինչ չի կարող անել, եթե մենք չլինենք վճռական: Այդ […]
Դիտորդները ինչ ուզում են թող գրեն, մեկը ուզում է, որ զիջենք Արցախի, ցեղասպանության հարցում, մեկը լավ է գրում, ինչ ուզում են թող գրեն, Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի քաղաքացին, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում: Նա նշել է, որ վաղը հանրահավաքի ժամանակ ժողովրդին կդիմեն ամենատարբեր գործիչներ: «Մեր պայքարը երկարատեւ է», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա […]
Հանրապետական կուսակցության կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրել է, որ իրենք քննարկում են փետրվարի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցը: Հանրապետականը նախապես իրազեկել էր քաղաքապետարանին, որ վաղը՝ ժամը 15։00-21։00-ն Ազատության հրապարակում հանրահավաք պետք է անցկացնի: Սակայն իր համակիրների հետ միասին Ազատության հրապարակում գտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սիրիայի ապստամբները վերջնագիր են ներկայացրել “Հեզբոլլահ” շարժմանը՝ պահանջելով Լիբանանի շիաներից չխառնվել իրենց երկրի ներքին գործերին: Ընդդիմադիրները հայտարարել են, որ “Հեզբոլլահի” զինյալներին ընդունելու են որպես իրենց թշնամիներ դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե շիա ծայրահեղականները 48 ժամվա ընթացքում չդադարեցնեն հարձակումները սիրիական գյուղերի վրա, որոնք աջակցում են ապսամբներին: Հակառակ դեպքում, Սիրիայի սունիները խոստացել են համարժեք հարվածներ հասցնել Լիբանանի՝ […]
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի համար անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները, քանի որ նախընտրական փուլում նրան բոլորովին այլ բան են զեկուցել: Այսօր ոմանք ստեղծված իրադրությունը համեմատում են 1996-ի հետ, երբ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, ինչի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսավ իր թիմի մեղքի բաժինը. հիշեցնենք, որ նրա շտաբի պետը նույնպես ԱԺ նախագահն էր՝ Բաբկեն Արարքցյանը: Այժմ ՀՀԿ-ում «թեւային» […]
Հայոց ցեղասպանության մասին ականատեսների վկայություններն ի մի բերած «Կապույտ գիրքն» ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան, տեղեկացնում է «Ակօս»-ը։ Գիրքը խորհրդարան էր ուղարկվել նաև 4 տարի առաջ, սակայն խորհրդարանի խոսնակի «խնդրանքով» այն խորհրդարանի շենքից ներս չէր մտցվել։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հիշեցրել է 4 տարի առաջ տեղի ունեցածը։ «Դպրոցական երեխաների նման՝ պատգամավորներին […]




