Փետրվար 2013

Փետրվար 23, 2013թ. 19:38

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Արմավիրի ՀՀԿ-ական «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ այս պահին քննարկվում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը: Մարզպետարանից նաև տեղեկացրին, որ երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ քաղաքապետ Խլղաթյանը շատ նյարդային վիճակում է եղել և կոպիտ […]


Փետրվար 23, 2013թ. 18:44

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված ակցիայի շրջանակներում ամենալայն ժողովրդականությունը նվաճած՝ «10 հայ ականավոր արքաներ» գրքի շնորհանդեսը: Օրվա թեմային համահունչ՝ Զանգակ հրատարակչությունը կազմակերպել էր նաև Տարիել Հակոբյանի և Հովսեփ Պապիկյանի հայ արքաների քանդակների ցուցադրումը: 400-ից ավելի ֆեյսբուքյան օգտատերեր, ովքեր ակցիայի շրջանակներում նախընտրել էին հավանություններ հավաքել հենց այս գրքի համար, իրենց նվերը ստացան […]



Փետրվար 23, 2013թ. 12:35

«Արդեն 3 ամիս է անցել, բայց մենք բան մը չկրցանք գիտնալ, թե այդ ոսկիներն ինչ եղան,- պատմում է կնոջ ազգականն ու ավելացնում,- եթե այս դեպքը Սիրիայում լիներ, 10 րոպե հետո կբացահայտվեր»: Նրանք անհանգստացած են հատկապես այն պատճառով, որ բնակարանի տերերը վաճառել են բնակարանը և պատրաստվում են ամսվա վերջին Մոսկվա գնալ: «Անկախ ամեն ինչից, ես շատ կը սիրեմ իմ հայրենիքը: Փողն ի՞նչ է, ձեռքի կեղտ, ինձ այդ ընտանիքի վարվելակերպը հիվանդացուց…»,- ասում է հայրենիքում կողոպտված սիրիահայ կինը:


Փետրվար 23, 2013թ. 12:21

Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: – Պարոն Մանուկյան, այս ընտրություններն աննախադեպ են նրանով, որ ընդդիմությունը, բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության, չի մասնակցում ընտրություններին, ինչը շատ քաղաքական ուժեր համարում են անառողջ քաղաքական մթնոլորտի հետևանք: Դուք համամի՞տ եք այդ տեսակետին: – Իսկապես, դրա մեջ անառողջ բան կա, բայց պետք է նախ հասկանանք, թե որտեղից է դա գալիս: Մի […]


Փետրվար 23, 2013թ. 12:04

Հեղինակ։ Անի Գասպարյան Գիտնական Վաչագան Վահրադյանը, որը 2005-ից սկսած` հետազոտություններ է իրականացնում Քարահունջում և հասցրել է մի քանի հայտնագործություններ անել, լրջորեն մտահոգված է Քարահունջի ներկայիս վիճակով: Այնտեղ անարգել արածում են անասունները` բնական կարիքներն էլ հոգալով ուղիղ քարերի կողքին, չկա պահակակետ, և ընդհանրապես ցանկացած մարդ կարող է այդ տարածքում կատարել սրտի ուզածը, լինի գաղտնի ուսումնասիրություն, թե […]


Փետրվար 23, 2013թ. 11:49

Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի փաստից, ըստ «Առավոտ» թերթի տեղեկությունների, ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլեւ այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ: Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին […]


Փետրվար 23, 2013թ. 11:34

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթացող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայկական կողմի մեծ կորուստների պատճառով դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին: «Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում […]


Փետրվար 22, 2013թ. 21:37

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման վերաբերյալ վերջինիս արձագանքին, նշելով, որ այն խիստ տարօրինակ է, փոխանցում է News.am-ը: Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, ասել է հետևյալը. «Անկեղծ ասած, իսկապես ուզում էի տեղեկանալ Հանրապետության նախագահի և պարոն Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ պարոն Հովհաննիսյանի խոստացած պատմությանը: Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: […]


Փետրվար 22, 2013թ. 21:30

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտնեց ժողովրդին, թե ինչ են խոսել ինքն ու Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում: «Ես գնացի Սերժ Սարգսյանի մոտ, որովհետև հարգանք ունեմ, ես սեփական հայրենիքում վախ չունեմ: Ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, Սարգսյանն ասաց՝ ոչ, ասացի` շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն, ասաց՝ ոչ»,- ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ մերժվեց նաեւ իր` […]