«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր պայքարը հանրահավաքների տեսքով: Այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ վաղը` փետրվարի 23-ին, հանրահավաքներ կկազմակերպի Աշտարակում, Վանաձորում և Գյումրիում: Կիրակի օրը` փետրվարի 24-ին, կրկին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք: «Առաջարկում եմ Երևանի քաղաքապետին, որն իր գիտություն չընդունեց մեր նախորդ հայտը տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ, այս […]
Փետրվար 2013
Երևանի բուհերի և դպրոցների մի խումբ ուսանողներ ու դպրոցականներ քիչ առաջ հրապարակում հայտարարեցին, որ երկուշաբթի օրվանից պատրաստվում են դասադուլի։ Նրանք կոնկրետ չնշեցին,թե որ բուհերի ուսանողներն են, սակայն հայտարարեցին, որ դասադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել։
Ես այլևս ասելիք չունեմ Հայաստանի իշխանություններին, Ազատության հրապարակում հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, թե ինչու նա գնաց հանդիպման և ոչ թե Սերժ Սարգսյանը եկավ՝ ասել է. «Որովհետև ես բադույթ չունեմ: Ես իրեն ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն՝ Հայաստանի […]
Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք ձեր հանրահավաքին: Ինչպես հայտարարել ենք` Դաշնակցությունը ժողովրդի հետ է: Այն ժողովրդի, որ փետրվարի 18-ին ապացուցեց` անհնար է իրեն կոտրել:
Լեզվի հանդեպ այսօր ոչ թե ոտնձգություններ են կատարվում, այլ լեզուն բացարձակ արհամարհվում է: Բոլոր ոլորտներում, ամեն քայլափոխի: Վերցրեք նայեք. մամուլի լեզու, հեռուստատեսության լեզու, պաշտոնական խոսք, հայերենի ուսուցման որակ, գովազդ. ո՞ր մեկն ասես:
Կարմեն Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է . :
Նախագահական նստավայրից դուրս գալուց հետո ի՞նչ դիվանագիտական հանդիպումների է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ բանակցելուց հետո, հարցին ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դեռ ընտրությունները չեն ավարտվել, միջազգային դիտորդները վերջնական զեկույցները չեն հրապարակել, հետեւաբար` չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես նախագահի թեկնածու, եվրոպական կառույցների, ներկայացուցիչների, միջազգային դիտորդների հետ հանդիպումների լինի: «Չեմ բացառում, կգա, կպատմի նաեւ […]
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընտրությունների արդյունքները գնահատում է շատ լավ եւ բարձր: Այս մասին նա ասաց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հովիկ Աբրահմյանի խոսքով` ինքը շատ նորմալ է համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն է հավաքել: «Դա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, այլեւ այն մարդկանց, ովքեր դեմ են այսօրվա իշխանությանը: Որեւէ երկիր […]
Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում:
Ղարաբաղյան շարժում: Նորագույն, բայց մոռացված պատմություն: Այս գնահատականը տալիս է շարժման ակունքներում կանգնած և այն գլխավորած գործիչներից մեկը` Վազգեն Մանուկյանը: «Անգամ ականատեսները մեծ մասամբ մոռացել են, թե ինչ էր կատարվում, իսկ երիտասարդությունը համարյա ոչինչ չգիտի»,-նկատում է նա:




