Հունվար 2015

Հունվար 8, 2015թ. 22:11

Ռուսաստանում հրապարակվել է այն հիվանդությունների փոփոխված ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող վարորդական վկայական ստանալ: Այդ հիվանդությունների ցանկում, մասնավորապես, մտցվել է «սեռական ինքնության խանգարումը», որով բնութագրվում է տրանսսեկսուալիզմը և տրանսվեստիզմը: Փոփոխված ցանկը մշակվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրահանգով՝ նպատակ ունենալով խստացնել վարորդների առողջության նկատմամբ վերահսկողությունը, քանի որ Ռուսաստանի ճանապարհներին մեծ թիվ են կազմում […]


Հունվար 8, 2015թ. 19:01

Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ատամյանը հեղինակավոր The Huffinghton Post պարբերականում Հայոց ցեղասպանության թեմայով ուշագրավ հոդված է հրապարակել, որը մասնակի կրճատումներով ներկայացնում է tert.am կայքը:


Հունվար 8, 2015թ. 14:43

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները…


Հունվար 8, 2015թ. 13:50

Ադրբեջանական կողմը ամանորյա տոնական օրերին շարունակում է շփման գծում ակտիվություն դրսևորել: Հրադադարը խախտվել է ինչպես Արցախի սահմանային գծում, այնպես էլ հակառակորդը շարունակել է գնդակոծել Հայաստանի բնակավայրերը, մասնավորապես՝ կրակահերթեր արձակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հունվարի 7-ի գիշերը հակառակորդի արձակած կրակոցները դիպել են գյուղի եկեղեցու շուրջ […]


Հունվար 8, 2015թ. 12:10

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 […]


Հունվար 7, 2015թ. 20:03

Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին:


Հունվար 5, 2015թ. 15:44

Ալմագրոն շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հայ բնակչության ինքնորոշման և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության իրավունքների հարգման անհրաժեշտությունն այն սահմաններով, ինչպիսին այն եղել է 1918թ-ի մայիսից 1920թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:


Հունվար 1, 2015թ. 20:15

Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազն վստահեցրել է, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում: «Մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետևել թե ամբողջ ընթացակարգին, և թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը», ասել է նա: