Հունվար 2015

Հունվար 9, 2015թ. 23:13

Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:


Հունվար 9, 2015թ. 22:35

Թեև այսօր Լևոն Տեր -Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է, բայց չեմ կարող շնորհավորել ու չեմ վարանում իմ բացահայտումը կրկին ներկայացնել բոլոր նրանց, ովքեր տառապում են լևոնացավով. մի մարդու, որը հիմք դրեց երկրում բոլոր տեսակի արատավոր երևույթներին. նրա վարած ապազգային քայլերի պատճառով մեր այդքան թանկ ձեռք բերած անկախությունը՝ Ղարաբաղի հաղթանակները ջուրը լցվեցին… Լևոնը դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից […]


Հունվար 9, 2015թ. 22:13

“Նուվել դը Աղմենի” ամսագիրը հրապարակել է 2012 թվականին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի անդամ Հուբերտ Հայնելի եւ թուրքական խորհրդարանի պատգամավոր Յաշար Յաքըշի էլեկտրոնային նամակագրությունը:


Հունվար 9, 2015թ. 20:30

«Ժամանակին Ֆրանսիան չպաշտպանեց պանթուրքիզմին զոհ գնացող հայությանը: Եվրոպան չսաստեց ոճրագործին, չբռնեց նրա արյունոտ ձեռքը, և թողեց, որ մի ողջ ժողովուրդ մորթվի: Ու այսօր այդ ոճրագործն իր զենքն ուղղել է հենց եվրոպացու դեմ: Պատմությունը կրկնվում է Եվրոպայի սրտում` Փարիզում»:


Հունվար 9, 2015թ. 16:27

Շաբաթաթերթը ծայրահեղ գործողություններ է կատարել: Կարելի է ծաղրանկարել քաղաքական գործիչներին, իսկ հավատքը ծաղրանկարել պետք չէ: Ո՞վ է իրեն թույլ տվել այդպիսի նկար նկարել: Ինքը շատ մարդկանց է ծաղրել, եւ այդ իրավունքը նա չունի: Կարող են Օբամայի ականջները մեծ նկարել, կարող են քննադատել բոլորին, բայց հավատքին կպնել պետք չէ, չի՛ կարելի:


Հունվար 9, 2015թ. 15:14

Թող հայ մամուլը վարողները մեծապէս օգտւեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին:


Հունվար 8, 2015թ. 23:43

Հունվարի 6-ին` Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Սուրբ Պատարագի արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ […]


Հունվար 8, 2015թ. 23:05

«Հայրենասեր» կազմակերպությունը տպագրել է 2015 թվականի օրացույց՝ նվիրված Արցախյան գոյամարտի 12 պանծալի հերոսներին։ Կազմակերպությունը դիմում է բոլորին. նրանք, ովքեր ցանկանում են նվեր ստանալ այս օրացույցը, կարող են info@hayrenaser.org էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց հեռախոսահամարը, հասցեն` ՀՀ-ում և ԼՂՀ-ում, և կազմակերպությունը նշված հասցեներով փոխանցի օրացույցը։ Փառաբանենք մեր հերոսների անցած ուղին և քաղենք հայրենասիրության դասեր։


Հունվար 8, 2015թ. 22:37

Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:


Հունվար 8, 2015թ. 22:32

Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: