Հունվար 2015

Հունվար 28, 2015թ. 18:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկած Դողու Փերինչեքի դատավարության ժամանակ որպես ՀՀ ներկայացուցիչ ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ Գլխավոր դատախազն իր ելույթում ասել է. «Պարո՛ն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց հայ ժողովրդի լայնածավալ ու համակարգված ոչնչացումը: Այս […]


Հունվար 28, 2015թ. 16:15

Բուլղարուհի հայտնի ռեժիսոր և լրագրող Ցվետանա Պասկալևան, ով Արցախյան ազատամարտի ընթացքում ռազմի դաշտում բազմաթիվ նկարահանումների հեղինակ է, այսօր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից արժանացավ «Երախտագիտության» մեդալի: Ելույթ ունենալով նախագահական նստավայրում՝ Պասկալևան ընդգծեց, որ բոլորս միասին ենք անցել Արցախյան ազատամարտի ճանապարհը, որը թեև լի էր դժվարություններով, սակայն տարավ դեպի թանկարժեք հաղթանակ: «Մենք […]


Հունվար 28, 2015թ. 15:17

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Նախագահի շնորհավորական խոսքում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց: Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի […]


Հունվար 28, 2015թ. 14:30

«Այն, որ մենք հիմա յուրօրինակ հնարավորություն ունենք, մենք միշտ ունեցել ենք մեծ երկիր, և հաճախ ենք կորցրել մեր հողերը: Մենք անընդհատ կորցնում էինք, և հետագայում այդպես չէինք կարող շարունակել: Հիմա մենք հասկանում ենք, երբ նշելու ենք ցեղասպանության հարյուրամյակը, այսօր էլ նրանք ցեղասպանություն են ուզում: Ապրելու համար մենք պիտի պայքարեինք: Մենք գիտենք Թուրքիայի՝ մինչև Չինաստան ձգվող […]


Հունվար 28, 2015թ. 14:09

Մարդկության դեմ գործված որևէ ոճիր ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլև վերաբերում է ողջ մարդկությանը: 100 տարի շարունակ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ձգտող հայերը անձնական խնդիր չեն լուծում: 2015-ը ոչ թե հայերիս, այլև ամբողջ աշխարհի համար հստակ սահմանագիծ է:


Հունվար 28, 2015թ. 14:01

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան:   Թուրքական OdaTV-ին տեղեկացնում է, որ թուրք գործիչ Դողու Փերինչեքն արդեն ելույթ է ունեցել և իր խոսքում նշել է, որ հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար:   […]


Հունվար 28, 2015թ. 13:42

Ադրբեջանի կողմից ցուցաբերվող ակտիվությունը սադրանք է՝ ուղղված պաշտպանության բանակին։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: «Դրանով փորձում են վնաս պատճառել պաշտպանության բանակին, միայն սա է, ուրիշ ոչինչ»,-նշեց Մ. Հակոբյանը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հայկական կողմը արժանի պատասխան է տալի՞ս հակառակորդին նա ասաց. «Ոչ թե պատասխան ենք տալիս, այլ անում […]


Հունվար 28, 2015թ. 13:35

«Ենթադրություններն ազդում է ոչ միայն գործի, այլ մարդկանց հոգեբանության, մտածելակերպի վրա: Ո՞վ է ասում, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է հաշվետու լինի ձեզ»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ ենթադրությունները, երևակայությունները, ոչ հավաստի տեղեկություններ տարածելը ազդում է նաև ոստիկանության աշխատանքի վրա՝ ոստիկանությունը ստիպված է լինում գնալ այդ բոլորի հետքերով, արդյունքում սպառում է իր ուժերը:


Հունվար 28, 2015թ. 13:26

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ սկսեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործի քննությունը։ Դատարանի որոշմամբ` Դողու Փերինչեքը եւ իր պաշտպանները ելույթ կունենան առաջինը, ապա ելույթ կունենա պատասխանող կողմը` Շվեյցարիան, հետո իբրեւ երրորդ կողմեր հանդես եկող Թուրքիան եւ Հայաստանը։ Դողու Փերինչեքի շահերը ներկայացնող փաստաբան Մեհմեդ Չենգիզը, կրկնելով Թուրքիայի կառավարության պնդումները, գտնում է, […]


Հունվար 28, 2015թ. 12:55

Դիտելով կազմակերպության կազմած աղյուսակը՝ կարելի է տեսնել, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանն և Թուրքիան ճանաչվել են մասամբ ազատ, մինչդեռ Ադրբեջանը, Իրանը ու Ռուսաստանը՝ անազատ երկրներ: