Հունվար 2015

Հունվար 26, 2015թ. 21:49

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Նախագահի մամուլի գրասենյակցի հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ […]


Հունվար 26, 2015թ. 21:36

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ զրուցել ենք Գյումրիի ողբերգությունից հետո Համայն Ռուսիո պատրիարքին դիմելու նրա ջանքերի, հետողբերգական շրջանում Գյումրիում տիրող իրավիճակի, կատարվածի հնարավոր քաղաքական հետեւանքների մասին։ Կատարված ողբերգությունից օրեր անց տեղեկություն տարածվեց, որ Դուք դիմել եք Համայն Ռուսիո պատրիարքին՝ Պերմյակովի գործը ՀՀ արդարադատությանը հանձնելու միջնորդությամբ ՌԴ իշխանություններին դիմելու խնդրանքով։ Ի՞նչ պատասխան եք ստացել։ […]


Հունվար 26, 2015թ. 18:08

Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն:


Հունվար 25, 2015թ. 19:56

Հարցազրույց ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ -Հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է, որպիսին չի եղել 1994-ի զինադադարից հետո: Հունվարի սկզբից չեն դադարում կրակոցները, մեկը մյուսին հաջորդում են դիվերսիաները: Այն, ինչ կատարվում է սահմանին այլևս դժվար է սահմանային միջադեպեր համարելը. պատերա՞զմ է: -Նախ համաձայն չեմ <աննախադեպ> որակման հետ, որովհետև թե’ 2014-ի օգոստոսին, թե’ դրանից առաջ՝ […]


Հունվար 25, 2015թ. 17:46

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին – Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. […]


Հունվար 24, 2015թ. 23:36

Քննարկում ՀԱՅՔ կենտրոնում, հունվարի 24, 2015


Հունվար 24, 2015թ. 23:11

Այսօր ՀԱՅՔ կենտրոնը հրավիրել էր ասուլիս հետևյալ թեմայով` : Հյուրերն են՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի արձագանքը էլեկտրոնային լրատվամիջոցներում` կայքերում. Ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ.կարծիքներ Այն ինչ կատարվում է վերջին դեպքերից հետո տեղեկատվական դաշտում, ընդամենը սադրանք է: Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու կոնկրետ փորձեր […]



Հունվար 24, 2015թ. 22:42

Հյուրերն են` հրապարակախոս Սեդա Վերմիշևան, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը, Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիորսյանը