ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստին հանդես է եկել ելույթով, որում ընդգծել է ներքաղաքական պայքարում տեղ գտնող որոշ ձևակերպումների անթույլատրելիության մասին: «Ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ: Հակառակը, ուժեղ և պատերազմ տեսած մարդը կարող է լինել հանդուրժող և ներողամիտ: Բայց վայ այն մարդկանց, որոնք փորձում են շահագործել հանդուրժողականությունը […]
Փետրվար 2015
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է շարժման վետերանների հետ հանդիպումները և տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները և առաջարկությունները […]

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը […]

Հ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում Բարև ձեզ: Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված […]

«Մարկեսը սահմաններ չունի, նրա ստեղծագործություններում կարելի է անընդհատ լողալ ու այդպես էլ ափ չհասնել»,-այսպես սկսեց մեր զրույցը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման բեմադրիչ Ֆրիդա Յորքը։ Փետրվարի 10-ին Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացման պրեմիերան: Մեկ ժամ տասը րոպե փոքր բեմում երկու երիտասարդ […]

Անհրաժեշտ է` Մեկ տուփ սպագետի, մեկ տուփ մայոնեզ, 5-6 պճեղ սխտոր, կես կգ խեցգետնի պոչ, կանաչի (համեմ, սամիթ, մաղադանոս), աղ և բուսայուղ: Մեծ տրամաչափով կաթսայի մեջ ջուրը եռացնել, աղ և մի քիչ բուսայուղ ավելացնել, սպագետին լցնել եռացող ջրի մեջ և մոտ 10 րոպե եփել: Երբ սպագետին եփվի՝ քամել և վրան սառը ջուր լցնել: Հետո դատարկել […]

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև […]

Թուրքական «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրենը խոսելով հայերի կողմից բանկի դեմ հարուցած դատական գործերի մասին՝ ասել է, թե բանկը շարունակելու է պայքարել փոխհատուցում չվճարելու համար: «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրեն Հուսեյին Այդընը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ում թուրքական բանկի դեմ հարուցված դատական գործերին: «Մեր բանկի դեմ երկու հայերի կողմից հարուցված դատական գործը, որով նրանք փոխհատուցում են […]

Մինսկում կայացած մոտ 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում «նորմանդական քառյակը» հրադադարի և ծանր զրահատեխնիկայի դուրս բերման մասին պայմանավորվածություն է ձեռք բերել: Բանակցությունների արդյունքում Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունվել, որը բաղկացած է 13 կետից: Փաստաթղթի կարևոր կետերը ենթադրում են՝ -փետրվարի 15-ից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում, -ծանր սպառազինության դուրսբերում՝ ԵԱՀԿ-ի […]

Ֆեյսբուքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ: Դրանով «ոգևորված»՝ ադրբեջանցիները սկսել են զանգվածայնորեն գրոհել էջը՝ վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Երեկ հարյուրավոր մեկնաբանություններ են ջնջվել և օգտատերեր արգելափակվել, սակայն այսօր ևս ադրբեջանական ողջ համակարգը լծվել է այդ խուլիգանությանը: Ուստի, ստիպված ենք ժամանակավորապես արգելափակել Ադրբեջանից մուտքը դեպի էջ, քանի դեռ […]




