Փետրվար 2015

Փետրվար 14, 2015թ. 11:20

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խորհրդի նիստում այսպիսի ելույթ է ունեցել. «Ինչ վերաբերում է այդ ոտնձգություններին, հայտարարություններին, ես գտնում եմ, որ ես մեծ անելիքներ ունեմ և անելու եմ գործնականում՝ օգտագործելով իմ վարչապետի լիազորությունները, վարչական լծակները: Եվ այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»: […]


Փետրվար 13, 2015թ. 18:32

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ հանձնարարվել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայությունները, դրանց հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը որոշում կկայացնի: Իսկ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն […]


Փետրվար 13, 2015թ. 18:01

ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային կարգավորման գործընթացին»,- այսօր լրագրողներին տված իր առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ դեսպանի՝ խնդրի լուծումը որևէ դեպքում չի կարող հիմնված լինել բռնության, պատերազմի վրա. «Մեզ համար խիստ անհանգստացնող է լարվածությունը և նաև հռետորաբանությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ է ձևավորվում: ԱՄՆ-ը աջակցում է […]


Փետրվար 13, 2015թ. 17:44

Քաղաքական դաշտում մեր բոլորիս ամենամեծ սխալն այն էր, որ ներմուծեցինք և նույնիսկ ձևակերպեցինք այսպես կոչված “ոչ իշխանական ուժ” հասկացությունը, որտեղից էլ սկիզբ առավ “այլընտրանք” կոչվածը: Արդյունքում արհեստածին ուժերի համար քաղաքական դաշտում բացվեց մարգինալության լայն լուսանցք, ինչն իրականում ենթադրում է գործունեություն առանց պատասխանատվության: Դրա համար էլ ԲՀԿ – ն լինելով օլիգարխիայի դասական շահերի կրող անհատակենտրոն միավորում, […]


Փետրվար 13, 2015թ. 17:38

Հարցազրույց փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ -Գյումրիի դաժան սպանության դեպքին հաջորդած ողջ ընթացքում քննարկման թիվ մեկ խնդիրը կա ու մնում է այն, որ քրգործի վարույթը պետք է փոխանցվի ՀՀ իրավապահ մամիններին: Քանզի գործը կգնա իր ընթացքով, եթե Պերմյակովը գտնվի ՀՀ իրավապահ մարմինների ենթակայության տակ, իսկ ՌԴ իրավապահ մարմինները, որոնք քննելու են դասալքության գործը, պետք է թույլտվություն […]


Փետրվար 13, 2015թ. 16:53

Այսօր ՌԴ-ց ժամանած հյուրերն այցելեցին Հաղթանակի զբոսայգի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որից հետո ներկա գտնվեցին ԱԺ-ում գործող հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում կազմակերպված «Երիտասարդ խորհրդարանականների դերը նոր Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղան- քննարկմանը, որին ներկա էին ՀՀ Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության հասարակական խորհրդի նախագահի տեղակալ Գրեգորի Պետուշկովը, հայ և ռուս երիտասարդական կազամկերպությունների ղեկավարներ: […]


Փետրվար 13, 2015թ. 13:45

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը. «Հարգելի՛ գործընկերներ Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։ Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական […]


Փետրվար 13, 2015թ. 13:31

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Փետրվար 13, 2015թ. 13:25

Փետրվարի 26-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսաք-Քելեչյանի «Հայ որբերի գորգը» ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանությունից փրկված Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած եզակի գորգին: Ադրբեջանն այստեղ էլ զերծ չմնաց սադրանքներից՝ հայտարարելով, թե, իբր, գորգը և նրա նախշերը «զուտ ադրբեջանական» են: Այդպես, ըստ ադրբեջանական լրատվական «Պիա.ազ» կայքի, Ղազիրի գորգն իբրև պատկանում է «Թավրիզի ադրբեջանական դպրոցին» և իբր […]


Փետրվար 13, 2015թ. 13:10

Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Հոլոքոստն ու այլ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։ Այս մասին գրում է Asbarez-ը՝ վկայակոչելով The Local գործակալությանը։ Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 234 սենատոր, 8-ը ձեռնպահ են մնացել, եւս երեքը դեմ են քվեարկել։ Համաձայն նոր օրենքի՝ ցեղասպանության լրիվ կամ մասնակի ժխտման հիման վրա ռասայական խտրականության դրսեւորման, աջակցության եւ դրդման համար նախատեսված […]