ԱՅՍՕՐ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆՆ Է, ՈՐԸ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԲԱՐԻ ԳՈՐԾԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔԻ ՕՐ: Եկեք բարին գործենք և մեր կյանքի ընթացքով յուրաքանչյուրս մեր հանգամանքում, պատասխանատվության և կարողությունների շրջանակներում իրապես զորացնենք մեր Հայրենիքը, բերկրանք ու մխիթարություն պարգևենք մեր ժողովրդին: Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումից
Փետրվար 2015
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արամ Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Գագիկ Միրիջանյանը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Համլետ Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակա

Որպեսզի վստահություն լինի, առաջին հերթին պետք է ճիշտ լուսաբանել իրողությունները: Այդ վստահության համար բարձրաստիճան հոգեւորականներից բացի պատասխանատու են նրանք, որոնք «պատեհ» առիթը բաց չեն թողնում տեղին կամ անտեղին քարկոծելու ու փնովելու: Այսօր Եկեղեցին ինչ էլ որ անի, ծուռ հայելիով է ներկայացվում: Չգիտեմ, թե սա ումն է ձեռնտու, բայց վստահ եմ, որ մեր ազգի շահերից չի […]

Ժողովուրդ, հիմա, երբ շոկն անցավ, էկեք մի հատ նորմալ զրույց ծավալենք: Խնդիրն էն է, որ առանց ուժեղ ու հարուստ եկեղեցու՝ անհնար է յոլա գնալ, եւ շատ բաներ, որոնք, այո՛, մեր սովետածին մտածողությունը պետության ֆունկցիա է նկատում, անհրաժեշտ է դիտարկել որպես հանրային բարեգործության եւ եկեղեցական գործունեության խնդիր: Խնդիրն, ուրեմն, էն չի, որ եկեղեցին հաշվեհամար ունի շվեյցարական […]

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ երեկվա ասուլիսին իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, որ Արթուր Աղաբեկյանը հայտնի խաբեբա է։ Նա գրել է. «Ստիպված եմ անդրադառնալ, Ժիրիկի ասուլիսին՝ չցանկանալով անել այդ: Երիտասարդներին ցուցակագրելու հետ կապված՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ Ժիրիկի կոչին, […]

Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում միշտ եղել է միասնական ու տարբեր տարիներին թուրքական իշխանությունները և թուրքական քարոզչամեքենան միշտ ցանկացել են սեպ խրել նրանց միջև և այդ ուղղությամբ նաև գործնական քայլեր են արել, սակայն նրանց բոլոր քայլերը դատապարտված են եղել անհաջողության: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի վերաբերյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խոհերում առաջադրված մի քանի գործնական առաջարկների ու հարցադրումների կողքին, «կարմիր թելի» նման անցնում է մեր պետական ու ազգային քաղաքականությունը սահմանազատելու՝ Հայոց համազգային շարժման ծանոթ հիմնադրույթը, որը որքան էլ իրատեսական էր թվում առաջին հայացքից, այդպես էլ ժամանակի քննությունը չբռնեց Հայաստանի երրորդ Հանրապետության շուրջ երկու տասնամյակ տեւած […]
1915 թվականի Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սեփական ազգի հազարամյակների գոյի խորհուրդը և այլոց պատմական ամոթի անատոմիան, որ սնվել է միս ու արյունով: Արդյոք մեր ազգը ճիշտ է հասկացել այս աշխարհում գոյության գրված և չգրված օրենքները: Ինչու՝ արդար դատի պահանջ, այլ ոչ թե ՝ նպատակին հասածի պատմական ամոթի զգացում: […]

Վերջերս Ռազմիկ Դավոյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագի մասին ասաց, թե նման միասնականություն մեր ժողովուրդը դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ, լավ կլիներ, որ այն ժամանակվա իշխանությունը ևս նման հռչակագիր ընդուներ, որպեսզի չջարդվեր, չկոտրվեր այդ միասնությունը: Չարվեց, ու կոտրվեց ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն այսօր մեր ժողովուրդին տրվել է միավորվելու երկրորդ առիթը՝ դա Հայոց ցեղասպանության 100 ամյակն […]

Ցավոք, նրանց համար առաջնայինը եղել է բոլորովին այլ բան… «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի տեղեկացմամբ, բերձորյան դեպքերից առաջ ինքը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել են երկու անգամ: «Զարկերակ» ակումբում «Բերձորյան պետական ահաբեկչության բացահայտած մարտահրավերները և դրանց հաղթահարման քայլերը» թեմայի շուրջ այսօր հրավիրված մամուլի […]





