ԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կապակցությամբ, ընդունել է ուղերձ` ուղղված համայն հայությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս տարվա հանգանակված միջոցները հիմնականում կուղղվեն Արցախի վաղեմի վարչական ու մշակութային կենտրոն Շուշի բերդաքաղաքի վերականգնմանն ու զարգացմանը: Դեռևս մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 16-19-ը, «Հայաստան»Համահայկական Հիմնադրամը նույն այդ նպատակով Եվրոպայի երկրների […]
ԼՂ Հանրապետություն
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունեց փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիաս Բատային և Ռոլանդ Բլյումին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը: Ողջունելով եվրոպացի գործընկերներին` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական, ինչպես նաև` զարգացող տնտեսական […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ զարգացող քաղաքական իրադարձությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել, ինչը հիմնականում պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Երևանի և Անկարայի ջանքերով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում էին տարանջատել երկու գործընթացները, այնուամենայնիվ, իրականում դա անհնար էր անել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս փաստացի համադաշնության դիրքերից: «Մեկ […]
Ավարտվել է Լեհաստանի Պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի այցն Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ նա հանդիպել է ադրբեջանցի իր գործընկեր Սաֆար Աբիևեին: Բանակաշինության հարցերը քննարկելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր լեհ գործընկերոջը պատմել է ադրբեջանա-արցախյան հակամարտության ներկայիս փուլի մասին: «Հայկական ագրեսիայի արդյունքում ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցներ վտարվել են հայրենի հողերից, իսկ բանակցությունները, որ արդեն 15 տարի […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախօրեին պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ ԱԳՆ հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) […]
ԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ: Ստորև հայտարարության ամբողջական տեքստը. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսևորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական […]
Նոյեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Վրաստանի հայ երիտասարդների պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին մասնակցելու համար: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Վրաստանի հայ երիտասարդների միջև ավելի սերտ համագործակցության հաստատման, անմիջական շփումների ակտիվացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: ԼՂՀ նախագահը ողջունել է Ստեփանակերոտւմ նման համաժողովի […]
«Հայկական կողմը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո չպետք է գնար Մյունխեն, որովհետև վերջնագրի ճնշման տակ բանակցելն ընդհանրապես ճիշտ չէ»,- «Արցախ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հերթական հանդիպումը: Նրա կարծիքով, հայկական կողմը Ալիևի հայտարարություններից հետո պետք է դիմեր միջնորդներին` նշելով, […]
«Անձի ներքին ազատության սպառնալիքի դեպքում մարդու մոտ առաջանում է վախի զգացողություն սեփական անձի նկատմամբ, և ի հայտ են գալիս հոգետրավմատիկ իրավիճակներ` համապատասխան պարանոյիկ դրսևորումներով»: Նման պարանոյաներով ու պաթոլոգիկ երևույթներով էլ հենց մասնագետները բացատրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայիս հոգեկան վիճակը: Ի՞նչ հիվանդությամբ է տառապում որդի Ալիևը: Մեզ հետ զրույցում հոգեբան Հրայր Ավանեսյանը մասնագիտորեն ներկայացրեց […]
«Մյունխենում կայացած հանդիպումից մենք առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ այս հարցերում մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունը որևէ այլընտրանք չեն կարող ունենալ: Ադրբեջանցիներն ինչ-որ անհասկանալի տերմինների մասին են խոսում` ինչ-որ կարգավիճակի հա~րց, Ղարաբաղ` Ադրբեջանի կազմո~ւմ… սրանք մտքեր են, որոնց ո’չ իրենք են հավատում, ո’չ էլ ինչ-որ լուրջ մարդ կարող է հավատալ […]




