ԼՂ Հանրապետություն

Նոյեմբեր 27, 2009թ. 15:53

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիին: Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական փաստաթղթերում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները ԱՊՀ-ի պետությունների հետ, իրավիճակն Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետների հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: ArmAr.am


Նոյեմբեր 27, 2009թ. 12:59

Նոյեմբերի 26-ին Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը   Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա էին Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Էդվարդ […]


Նոյեմբեր 27, 2009թ. 12:01

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ամենամյա հեռուստամարաթոնի ավարտից հետո հայտարարել է, որ 15 875 043 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում է եղել: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հիմնադրամը հայտարարել էր 35 մլն. 9 հազար 156 ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվությունների մասին։ Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին մասնակցել է նաև Լիբանանի վարչապետ Սահադ Հարիրին, որը […]


Նոյեմբեր 27, 2009թ. 10:02

Նոյեմբերի 22-25-ը Արցախում էին գտնվում Վրաստանից (Թբիլիսիից, Ջավախքից, Աջարիայից) ժամանած տարբեր հայկական երիտասարդական միությունների  10 ներկայացուցիչ: Այցի նպատակն էր մասնակցել «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին, որը նախաձեռնել էր «Հայկի Սերունդ» երտասարդական հասարակական կազմակերպությունը՝ իրականացնելով այն ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ: Համաժողովը հետապնդում էր երեք նպատակ’ ակտիվացնել եւ ամրապնդել համագործակցությունն Արցախի եւ […]


Նոյեմբեր 26, 2009թ. 19:44

«Մեռիր այնպես, որ անգամ մահդ հայրենիքիդ ծառայի». հայոց մեծերի այս պատգամով Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ: Եվ տարիների ընթացքում նրանց հարազատների կորստի ցավի հետ մեծանում է հայրենիքի շենացման գործի պարտքի գիտակցությունը, որը հենց իրենց` զոհված ազատամարտիկների պատգամն է: 1994 թվականից գործող` Զոհված ազատամարտիկների հարազատների միության գործունեությունը հենց դրան է ուղղված: Միության  աշխատանքները  […]


Նոյեմբեր 26, 2009թ. 18:30

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին և ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ա. Պետրոսյանը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշել է բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար […]


Նոյեմբեր 26, 2009թ. 17:55

Համաձայն ադրբեջանա-թուրքական մամուլի հրապարակումների, վերջերս Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում  իբր թե Սերժ Սարգսյանն իր համաձայնել է Ադրբեջանին հանձնել Արցախի ազատագրված տարածքների մի մասը: Պաշտոնական Երևանը, սակայն, հրաժարվել է անգամ քննարկել Բերձորի շրջանի հանձնումն Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա, ըստ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի տեղեկատվության, Հայաստանը դեմ չէ հանրաքվեի միջոցով այդ հարցի լուծմանը: Նշենք, […]


Նոյեմբեր 26, 2009թ. 17:09

Այսօր  ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Ուզում եմ կառավարության նիստը սկսել` մի կարեւոր խնդրի վրա ձեր ուշադրությունը հրավիրելով: Տեղյակ եք, որ այս օրերին իմ գործընկերը` Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, գտնվում է Միացյալ Նահանգներում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել է հանգանակություն, և գիտեք, որ այս տարվա թեման Շուշին է, Շուշիի վերականգնման […]


Նոյեմբեր 26, 2009թ. 16:40

Ռուսական գործակալության և հայ-ադրբեջանական տեղեկատվական նոր ճակատամարտի մասին Ամիսներ առաջ հայկական բլոգերական խմբերի պահանջով և համագործակցությամբ ռուսական տեղեկատվական և լեզվաուսուցման խոշորագույն Franklang գործակալությունը փոխեց Հայաստանի և Ադրբեջանի մասին տեղեկությունները` տեղադրելով դրանցում երկու երկրների իրական, գործող քարտեզները: Բնականաբար, նոր տեղեկություններում և քարտեզներում Արցախը ներկայացված է որպես հայկական տարածք: (Դրանց ավելի մանրամասն  կարելի է ծանոթանալ  հոդվածի վերջում […]


Նոյեմբեր 26, 2009թ. 16:18

Այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը  դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է ԼՂՀ  դատախազության աշխատակիցներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Դուք իրականացնում եք մեր երկրում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության չափազանց կարեւոր ու պատասխանատու առաքելությունը: Եվ ձեր սկզբունքային, բարեխիղճ ու արհեստավարժ աշխատանքով են նաեւ պայմանավորված մեր պետության հաջողություններն ու ձեռքբերումները: Դատախազության […]