Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվեն, եւ ռազմական գործողություններ սկսվեն, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ մյունխենյան հանդիպումից մեկ օր առաջ արած հայտարարությունը, թե հանդիպման ձախողման դեպքում պատերազմ կսկսվի: «Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման հայտարարություններն արվում են […]
ԼՂ Հանրապետություն
Արցախի դաշնակցականները նոյեմբերի 21-ին սկսել են տասնվեցերորդ շրջանային ժողովը: Կուսակցության Արցախի կազմակերպության անցած երկու տարվա աշխատանքներին և առաջիկա անելիքներին նվիրված հավաքի բացումը հրապարակային էր: Հրավիրված էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կուսակցապետեր, հասարակական, քաղաքական գործիչներ: Ինչպես դաշնակցականների, այնպես էլ Արցախի մյուս քաղաքական ուժերի առջև ծառացած են նույն խնդիրները, գտնում է Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական […]
Երեկ Մյունխենում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական` այս տարի արդեն թվով վեցերորդ հանդիպումը: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի այս հանդիպումը հետաքրքրություն չէր ներկայացնում քաղաքագիտական և լրատվական դաշտի համար այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի ղեղավարը հանդիպման նախօրեին հերթական անգամ հանդես չեկավ ռազմատենչ հայտարարություններով: Արդյունքում իրավիճակը լարվեց այն աստիճանի, որ համաշխարհային մամուլը լցվեց Արցախում պատերազմի վերսկսման […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի մյունխենյան հանդիպումից հետո հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ. «2009թ. նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հանդիպում են ունեցել Մյունխենի ֆրանսիական հյուպատոսարանում։ Բանակցություններին […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ինտերֆակս» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, հայտարարել է, որ եթե Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով կայանալիք հանդիպման ժամանակ հարցը դրական առաջընթաց չստացավ, տարածաշրջանում պատերազմը կվերսկսվի: «Եթե այս հանդիպումն անարդյունավետ լինի, այդ դեպքում արդեն բանակցությունների հույսերն ի դերև կելնեն, ու այլ ճանապարհ, պարզապես, չի մնա և մենք […]
ArmAr.am-ի թղթակցի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: -Պարոն Մանոյան, ադրբեջանական կողմը պետական մակարդակով պարբերաբար հայտարարություններ է տարածում Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին: Ըստ Ձեզ` ի՞նչն է Ալիևին նման վստահություն ներշնչում: -Պարզապես Ալիևը նման հայտարարություններ անում է, երբ ուզում է ուշադրության կենտրոնում հայտնվել: Դա նախ իր ներքին հասարակությանն […]
Իբրև այս հարցի պատասխան, սովորաբար, մեջբերվում է պաշտոնական դիրքորոշումը, որի հուզական երանգավորումները մի կողմ դնելու դեպքում կստանանք մի պատճառաբանություն, համաձայն որի ԼՂՀ ճանաչումը կարգավորման գործընթացի վերջին փուլն է, և եթե շտապողականություն հանդես բերենք, կարող ենք մեծապես վնասել մեր ձեռքբերումները: Նկատենք, որ տվյալ պարագայում եզրափակիչ բառերի գաղտնազերծումը հանգեցնում է հետևյալին` ձեռքբերումը խաղաղությունն է, վնասելը` նոր պատերազմի […]
Երեկ Ստոկհոլմում` Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրում կա դրական առաջընթաց: Մեկնաբանելով Մեդվեդևի հայտարությունը` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետևյալը. «Այս հայտարարությունը միայն բացասական տեսանկյունից չպետք է դիտենք: Այո, նման բարձր ատյաններում, նման բարձրաստիճան անձի կողմից Արցախի հարցի բարձրացումը մտահոգիչ է մեզ համար ու բացասական, քանի […]
«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացն իրար հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նոր նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։ Նրա կարծիքով, Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից պետք է վավերացվեն. «Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան […]
Արդեն որոշված է Սարգսյան-Ալիև հանդիպման օրը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերի 26-ին։ Ադրբեջանական կողմն արդեն իսկ շրջանառում է այն տեղեկատվությունը, թե մեծ ակնկալիքներ ունի սպասվող հանդիպումից: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին Ադրբեջանն իր կողմից հասանելիք բոլոր քայլերն արել է և հանդիպման ընթացքում ակնկալում է պատասխան քայլեր. «Այդ ճանապարհին […]




