Սույն թվականի սեպտեմբերի վերջերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի կունենա Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹՊԽՎ) առաջին նիստը, որի ընթացքում հնարավոր է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկում: Այդ մասին ադրբեջանական մամուլին հայտնել է Միլի մեջլիսի պատգամավոր, ԹՊԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Նիզամի Ջաֆարովը: Նրա խոսքերի համաձայն` Խորհրդարանական վեհաժողովի օրակարգը դեռևս պետք է ճշգրտվի կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ, սակայն Ադրբեջանն ամեն […]
Տարածաշրջան
Սահակաշվիլուն խորհուրդ կտանք նախ պարզել, թե մեզանից ո՞վ է գաղթականը Armar.Am կայքն արդեն տեղեկացրել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգոստոսի 24-ին ուղերձով դիմել է «Էրզրումից գաղթած հայերին», որոնք վրացական մամուլի հաղորդմամբ` բնակվում են Ախալցխայի, Ասպինձայի և Ախալքալաքի շրջաններում: Նույն օրը, Վրաստանի իշխանություններն Ախալցխայի Սխվիլիսի գյուղում կազմակերպել են Էրզրումից Սամցխե-Ջավախք հայերի «գաղթի» 180 -ամյակին նվիրված […]
Ներկայիս գլոբալացվող աշխարհում օրըստօրէ աճում է տեղեկատվության դերն ու նշանակությունը։ Տեղեկատվական համակարգն այսօր արդեն, կարծես թե, ի զորու է դարձել անգամ ձևավորելու անհատի մտածողությունն ու վարքաբանությունը։ Ըստ ժամանակակից հայտնի ամերիկյան հետազոտող, քաղաքագետ, մշակութաբան Բ.Անդերսոնի` տպագիր արտադրանքի դերն ազգային ինքնագիտակցության ձևավորման (ավելացնենք նաև վերազարթոնքի) գործում գրեթե իրեն հավասարը չունի[1]։ Մեր պարագայում տեղեկատվության դերն առավել քան կարևոր […]
Դիարբեքիրի քաղաքապետարանը սկսել է վերանորոգել հայկական գերեզմանոցը: Տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական գերեզմանատան շրջակայքը մաքրվել և լուսավորվել է: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նեդիմ Յաշլըն հայտնել է, որ այսուհետ Դիարբեքիրի քրիստոնյա քաղաքացիների համար կհատկացվի այս գերեզմանոցը: Գերեզմանատան տարածքում տնկվել է 300 ծառ ու ծաղիկ: Այն նույնիսկ վերահսկելու է անվտանգության աշխատակիցը: Նշենք, որ այս գերեզմանատանը թաղվելու ցանկություն էր հայտնել […]
Թուրքիան ընդգրկված է ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբինգ իրականացնող երկրների շարքում: Այդ մասին է տեղեկացրել թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով «ՊրոՊուբլիքա» լրագրողական հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալները, որը նրանց տրամադրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը: Պարբերականը գրել է, որ Թուրքիան 2008 թ. ԱՄՆ կոնգրեսում լոբբիստական գործունեության ընթացքում ամենաշատ գումար ծախսած պետությունների թվում չորրորդն է: «ՊրոՊուբլիքա» -ի տվյալներով` Թուրքիան […]
Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ: Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին: Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից: ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ […]
Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի հայերի և նրանց հողերը զավթելու նպատակով այդտեղ ժամանած վրացիների միջև: Ինչպես տեղեկացնում է Armar.am կայքի թղթակիցը, վիճաբանության առարկան` Փարվանա գյուղի հայ բնակչությանը պատկանող հողատարածքներն են: Երեկ տեղի բնակչությունը հայտնաբերել է, որ մի խումբ վրացիներ հնձում են իրենց արտերը: Իրենց այդ հանդուգն քայլը վրացիները բացատրել են նրանով, […]
Վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքում առավել հաճախ են քննարկվում Վրաստանի Քվեմո-Քարթլի տարածաշրջանում բնակվող ադրբեջանցիների խնդիրները: Ելնելով Վրաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների «պահանջներից»` իր հայրենակիցներին վերաբերող հարցերը ադրբեջանական կողմը բարձրացնում է հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների մակարդակով: Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի բնակչությունը զրկված է անգամ Եվրատեսիլի մրցույթում իր նախընտրած երգի օգտին քվեարկելու իրավունքից, […]
Երիտթուրքական կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացնելով մարդկության պատմության ամենադաժան ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը, անցավ մեկ այլ ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր իսպառ ոչնչացնել հայ բնիկների հետքն իր հայրենիքում: Եվ այսպես, 1928 թվականից թուրքական կառավարության նախաձեռնությամբ սկսվում է Արևմտյան Հայաստանի տեղանունների անվանափոխության գործընթացը, որը ակտիվ տեմպերով շարունակվում է մինչև 1950-ական թվականները: Արդյունքում հայկական պատմական անվանումների 90 տոկոսի […]
Վրաստանի կառավարությունը դիմել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը` այդ երկրի հետ ԱՊՀ քարտուղարության միջոցով ձեռք բերված պայմանագրերը պահպանելու ցանկությամբ: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Նրա խոսքերով, վրացական կողմի առաջարկներն Ադրբեջանի ԱԳՆ են ուղարկվել և վերուղարկվել հանրապետության համապատասխան մարմիններ: «Վրացական կողմը կտեղեկացվի ըստ պատասխանների ուղարկման», – նշել է […]




