Տարածաշրջան

Օգոստոս 19, 2009թ. 12:30

«Դուք հայերին տվել եք ձեր ձայն» խորագրի ներքո թուրքական «Հյուրիեթ» թերթն անդրադառնում է Ադրբեջանում այսօր մեծ աղմուկ բարձրացրած թեմայի` Եվրատեսիլ երաժշտական միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան, ջան» երգին կողմ քվերկած 43 ադրբեջանցիների հարցաքննությանը: Պարբերականը հղում անելով BBC-ին, փոխանցում է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը պարզել է քվերակած ադրբեջանցիների ինքնությունն ու դրա […]


Օգոստոս 18, 2009թ. 19:47

Քաղաքական սպանությունները Թուրքիայում սովորական երևույթ են դարձել: Վերջին 30 տարինների ընթացքում, Թուրքիայում սպանվել են շուրջ 30 գիտնականներ, լրագրողներ, գրողներ, երկու նախարար և մեկ վարչապետ: Կատարված այդ սպանությունների մի մասն առ այսօր չի բացահայտվել, մյուս մասն էլ ընդուված է համարել օտարերկրա ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործը: Թուրքական «Սաբահ» թերթը անդրադառնալով այս սպանություններին, ակնարկել է, որ դրանք պատվիրողները, […]


Օգոստոս 18, 2009թ. 19:46

Թուրքական մամուլը անդրադարձել է ինտերնետում հայտնված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի` քրդական խնդրի լուծման ուղղությամբ արված առաջարկներին: Թուրքական պարբերականների հաղորդմամբ, 1999 թվականից Իմրալի բանտում գտնվող Օջալանի ներկայացրած ծրագիրը մասամբ կրկնում է Էրդողանի կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը։ Մասնավորապես, ըստ «Վաթան» օրաթերթի, երկու նախագծերում էլ առաջարկվում է բարեփոխել Թուրքիայի Սահմանադրությունը, լուծարել Անկարային հավատարիմ քրդերից կազմված ջոկատները, […]


Օգոստոս 18, 2009թ. 19:32

Ժամանակն է սանձել Ադրբեջանի հերթական ագրեսիան Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային քաղաքականության ծանրության կենտրոնը սահուն տեղափոխվում է Կասպյան ավազանի շուրջ: Armar.am կայքն արդեն անդրադարձել է Կասպից ծովի օգտակար հանածոների պատճառով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ծագած հակամարտությանը: «Քյապազ» («Սարդար»), «Չիրագ» («Օսման») և «Ազերի» («Խազարա») նավթահանքերի պատճառով մերձափնյա այդ երկու պետությունները փաստորեն կանգնել են […]


Օգոստոս 18, 2009թ. 16:47

Որքա՞ն կարելի է ստել Գրեթե ամեն օր ադրբեջանական կայքերը հեղեղված են ապատեղեկատվությամբ, թե իբր` ղարաբաղյան ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են և կրակ բաց արել իրենց զինուժի ուղղությամբ: Տպավորությունն այնպիսին է, թե հակահայկական տեղեկատվություն քարոզող ադրբեջանական լրատվամիջոցներին հատուկ հրահանգված է` լույսը բացվելուն պես, բազմաթիվ կեղծիքների շարքում, պարբերաբար շրջանառել նաև այս սուտը: Վերջին նման կեղծիքը տարածել էր […]


Օգոստոս 18, 2009թ. 14:56

Վրաստանում արդեն մի քանի տարի է` հետևողականորեն իրականացվում է վրացախոս հայերի վրացացման պետական քաղաքականությունը: Այդ քաղաքականության արմատները հասնում են մինչև խորհրդային տարիների 1960-ական թվականները: Բայց եթե այն ժամանակ դա կրում էր զուտ քարոզչական բնույթ, ապա այսօր` Վրաստանի անկախացումից հետո վրաց իշխանությունները ձեռնամուխ են եղել ծրագրի գործնական իրականացմանը: Հայության վրացացման վերջին արարն սկսվեց Գամսախուրդիայի, շարունակվեց Շևարդնաձեի […]


Օգոստոս 18, 2009թ. 13:23

Երեկ Ադրբեջանում մահացել է Թալիշական մշակութային կենտրոնի նախագահ, «Talishe Sedo» («Թալիշի ձայն») թերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նովրուզալի Մամեդովը: 69 ամյա պրոֆեսորը ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից 2007 թվականի փետրվարի սկզբներին: Նրան դատապարտել էին 10 տարվա ազատազրկման` պետական դավաճանության մեղադրանքով: Հայտնի իրանագետի գիտական ուսումնասիրությունները թույլ էին տվել Ադրբեջանի ուժայիններին կարծել, որ նա լրտեսում է Իրանի Իսլամական Հանրապետության […]


Օգոստոս 18, 2009թ. 12:11

Թուրքական «Միլլիեթ» օրաթերթը հետաքրքրվել է, թե «Նաբուքո» ծրագրում ո°վ է լինելու առաջին գազամատակարարը, քանի որ Եվրոպայի համար ևս դա առայժմ անհայտ է: Թերթը գրել է. «Թուրքիան ու Ադրբեջանը գնի հարցում այդպես էլ չկարողացան համաաձայնության գալ, ինչն էլ պատճառ դարձավ, որ անհրաժեշտ ուշադրությունը կենտրոնացվի միայն թուրքմենական գազի տարբերակի վրա: Ամենայն հավանականությամբ, սկզբնական շրջանում «Նաբուքո» գազամուղին գազ […]


Օգոստոս 17, 2009թ. 19:34

Ուշ միջնադարում երկրագնդի ջրային տարածքներով շրջում էին ծովահեն նավեր` խաչված ոսկորներից վերև պատկերված գանգի խորհրդանշանով: 21-րդ դարում ծովահենությունը հնացած արհեստ է, հիմա դրան փոխարինում է ավելի արդիական «հենությունը»` խակերությունը: Նորագույն ավազակների հարձակման թիրախը համացանցային կայքերն են, իսկ Հայաստանում դրանց ամենագործուն ազդեցությունը գալիս է Ադրբեջանից:Իրենց ավազակային էությանը հավատարիմ` Ադրբեջանում այժմ ապրող և իրենց ադրբերանցի համարողները ամեն […]

Թեգեր` []

Օգոստոս 17, 2009թ. 19:10

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին, շաբաթ երեկոյան ճաշել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին: Հայ համայնքից ներկա են եղել ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ`Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հանդիմանը հրավիրվել է նաև Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը: […]