ԼՂՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ Արտյոմ Ավանեսյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար: ArmAr.am
1 Հուլիս 2010
Հուլիսի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը Բելգիան ստանձնում է ԵՄ Խորհրդի նախագահությունը: Բելգիայի վարչապետի պաշտոնակատար Իվ Լեթերմը հավաստիացրել է, որ իր կաբինետը անհրաժեշտ իրավասություններ ունի Խորհրդում արդյունավետ աշխատելու համար,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ArmAr.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հուլիսի 4-5-ին կայցելեն Երևան, այնուհետև` Բաքու: Համանախագահները քննարկումներ կանցկացնեն առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման նախապատրաստման մասին, տեղեկացնում են Իգոր Պոպովի գրասենյակից Այդ հանդիպումը կազմակերպվելու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, […]
ԱՄՆ հարավային շրջանների վրա շարժվող «Ալեքս» փոթորիկն ունի վտանգավորության երկրորդ աստիճանը: Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնից հայտնել են, որ քամու արագությունը հասնում է ժամում 16Օ կմ-ի և այժմ փոթորիկը մոլեգնում է Տեխաս նահանգից 16Օ կմ հեռավորության վրա և բռնում է 328 կմ տարածություն: Մոտակա ժամերին փոթորիկը կհասնի ցամաքին: Տեխասի 19 շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն,- հաղորդում […]
Երեկ երեկոյան Գերմանիայի դաշնային ժողովի կողմից ընտրված` երկրի նոր նախագահ Քրիստիան Վուլֆը հայտարարել է, որ աշխատելու է հանուն ժողովրդավարության, խաղաղության և հասարակության բարեկեցության: Ռուսական «Վեստի» գործակալության փոխանցմամբ, Վուլֆը կարևորել է բնակչության տարբեր շերտերի միջև փոխըմբռնումը, որպեսզի չգոյանան «զուգահեռ հասարակություններ»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհունակությամբ է ընդունել Վուլֆի ընտրությունը նախագահի պաշտոնում: ArmAr.am
Հայոց լեզվի վարկը բարձրացնել նշանակում է ունենալ հայեցի կրթություն ապահովող միասնական հայկական դպրոց:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ հուլիսի 1-ին ստորագրած որոշմամբ Լևոն Գրիգորյանը նշանակվել է վարչապետի վերահսկողական ծառայության պետ:
հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտմ արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ’ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39): Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի ,ՊՆ ՔՀԾ […]
ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր: Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»: Նույն օրը Հայաստանի Խորհուրդն ընդունեց նաև օրենք՝ Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին: Դատախազությունը գործում […]




