ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով ԼՂՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը, հուլիսի 1-ին՝ ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանի ավարտից 24 ժամ անց, ինչպես սահմանված է ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքով, ստորագրել է ԼՂՀ Ազգային ժողովի որոշումը ԼՂՀ կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացած լինելու մասին։ ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1 Հուլիս 2010
1915թ. Հայոց ցեղասպանությունից ի վեր Թուրքիայում հազարավոր հայկական պատմական եկեղեցիներ, վանքեր եւ այլ կրոնական ու աշխարհիկ գանձակոթողներ կամ ամբողջովին վերացվել են…
Սույն թվականի հունիսի 30-ին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, օծվեց Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին: Բուդյոնովսկ քաղաքը 1799թվականին հիմնադրվել է հայերի կողմից և անվանվել Սուրբ Խաչ, սակայն խորհրդային տարիներին քաղաքը վերանվանվել է Բուդյոնովսկ: Ժամանակին քաղաքում գործել է երեք հայկական եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին […]
Վաղը կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Արդարության հաստատման սահմանագիծ» համաժողովը:
«Ես համոզված եմ, որ այս սկզբունքները, որոնք նշված են, արդեն հետագա խմբագրման ենթակա չեն»։
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի Հանրային կապի գրասենյակը տեղեկացնում է. Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտասահմանեան օժանդակութեան հարցերով ենթահանձնախումբը հունիսի 30-ին վավերացրել է Հայաստանին 44 միլիոն դոլարի տնտեսական օգնութեան օրինագիծը եւ կոչ արել նախագահ Օբամայի գլխաւորած վարչակազմին, որ 10 միլիոն դոլարի օգնութիւն տրամադրի Արցախում իրագործուող ծրագրերին: Ենթայանձնախումբը, որի նախագահուհին է ամերիկահայութեան վաղեմի բարեկամներից՝ կոնգրէսական Նիթա Լովին, […]
Այսօր բացելով ՀՀ կառավարության նիստը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։
«Մենք կկարողանանք ոչ միայն նրանց դուրս շպրտել Լեռնային Ղարաբաղի տարածքից, այլ նաև տեղափոխել ռազմական գործողությունները նրանց տարածք»
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3571614.09 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` բնաժին և տարերային աղետների հետևանքով սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքի կատարման համար։ ՀՀ Վարչապետը նշելով, որ հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում. ուշադրություն է հրավիրել կատարվող աշխատանքի որակի վրա, միաժամանակ նշել […]
Իրանի խաղաղ ատոմային ծրագրի շուրջ բոլոր հետագա բանակցությունները պետք է հիմնված լինեն ատոմային վառելիքի փոխանակման Թեհրանյան հռչակագրում նշված պայմանների վրա: Այդ մասին հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ալի Հոսսեյնին: Հոսսեյնիի խոսքով, Իրանը ներկայումս քննարկում է բանակցությունների շարունակման զանազան տարբերակներ։ Թեհրանյանը հռչակագրի շրջանակներում Իրանը շարունակելու է պնդել ատոմային էներգիա ունենալու իր իրավունքը՝ համաձայն միջազգային օրենքների […]




