«Արդեն այն, որ ԱՄՆ պետքարտուղարը նման այց է կատարում` խոսուն հանգամանք է»,- անդրադառնալով Հիլարի Քլինթոնի տարածաշրջան սպասվող այցին Panorama.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նա համոզմունք է հայտնել, որ այցը ծրագրված է եղել դեռ վաղուց, սակայն վերջին իրադարձությունները ու հատկապես եռանախագահների ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարությունը եթե ոչ արագացրեց այն, […]
1 Հուլիս 2010
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հուլիսի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Ազատամարտիկների, Ռոստովյան, Աթոյան, Նոր Արեշի թիվ 3, 5 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը։ Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցի շրջանակներում հնարավորություն կընձեռվի քննարկել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և հստակեցնել […]
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին,
Մեկօրյա հանգստից հետո վաղը՝ հուլիսի 2-ին Երեւանում կշարունակվի բասկետբոլի կանանց Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությունը: Տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայաստանի հավաքականը կմրցի շոտլանդացիների հետ: Հաջորդ տարի երկրորդ դիվիզիոնում հանդես գալու համար մեր հավաքականին անհրաժեշտ է հաղթել Շոտլանդիային: Ըստ մրցակարգի՝ երկրորդ դիվիզիոնի ուղեգիր են ստանում միայն եզրափակիչի մասնակիցները: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Մալթայի եւ Մոլդովայի թիմերը: Հայաստանի […]
Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը խոսելով հայ-ադրբեջանական վերջին ռազմաքաղաքական զարգացումների մասին, նշել է, որ հրադադարի պայմանը առաջին ու վերջին անգամը չէ, որ խախտվում է Ադրբեջանի կողմից: Սակայն ադրբեջանցիների փոքր սադրանքները պատերազմի չեն վերածվում, քանի որ իմանալով իրենց ռազմական կարգավիճակը, լավ գիտեն նաեւ մեր սպառազինությունն ու պատրաստականությունը: Անդրադառնալով այդպիսի սադրանքների հոգեբանական ազդեցությանը` վերջինս […]
ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում ասել է, թե Հիլարի Քլինթոնի այցը լուրջ իրադարձություն է և պատահական չէ, որ այն ծրագրված է Մեծ ութնյակում Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունից հետո. «Սա նշանակում է, որ պետքարտուղարը կփորձի զարգացնել հայտարարության մեջ առկա կոնցեպտները»,- նշեց նա: Հ.Հովհաննիսյանի կարծիքով Քլինթոնի այցի շրջանակում երեք հիմնական թեմա է քննարկվելու` […]
Բուլղարիան ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդար լուծում ստանա. Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: Նա նշել է, որ Սոֆիան անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Մենք ցանկանում ենք, որ մոտ ժամանակներս գտնվի այդ հակամարտության արդար լուծումը, քանի որ դրա կարգավորումը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանի հաջող զարգացմանը»,- […]
յս ֆիլմը ոչ միայն հայերի, այլ ամբողջ աշխարհի համար է` որպես ապացույց, թե ինչ է կատարվել 1988 թ. Սումգայիթում…
Հունիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ Մատթեոս աբեղա Պողոսյանը /ՙՀովասափ Սեբաստացու ստեղծագործությունները՚/, Տ Ներսեհ աբեղա Խալաթյանը /ՙՍուրբ Գայանե վանքը /պատմակրոնագիտական ուսումնասիրություն 301-2006թթ./՚/,Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը /ՙՍուրբ Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքներն ըստ ՙՄատյան ողբերգության՚ […]




