Անցած 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 3-ն ընկած ժամակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը՝ օգտագործելով «AKM», «Սեւ նետ», «СВД», «ДШК», «ПК» եւ […]
5 Հուլիս 2010
ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ:
Թուրքական Hurriyet օրաթերթը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ադրբեջան կատարած այցելությանը, գրում է, որ Բաքվում Քլինթոնի հայտարարությունները հույս չեն ներշնչում ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցում: Hurriyet-ը, վկայակոչելով ադրբեջանական վարչակազմի աղբյուրները, գրում է, որ Քլինթոնի և Իլհամ Ալիևի միջև կայացած դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը:
«Հայաստանում այսօր չի գործում սահմանադրական կարգը, սահմանադրության դրույթները խախտվում են, մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են, և դա փաստ է, սակայն դա դեռեւս չի չի նշանակում, որ ամեն ինչ կորած է։ Երկրում առկա է ներուժ եւ պատրաստակամություն, որպեսզի Սահմանադրությունը դառնա գործող նորմ»,- ասում է Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: […]
ԱՄՆ պետքարտուղարը երեկ` հուլիսի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսից հետո նախագահական նստավայրը լքել է ոտքով եւ Էդվարդ Նալբանդյանի հետ միասին քայլել Բաղրամյան պողոտայով: Ապա Հյուսիսային պողոտայով հասել Հանրապետության հրապարակ` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, ուր և հանգրվանել է Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը: ArmAr.am
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանւ հուլիսի 5-ին ընդունել է Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգստարին: Նա Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակության կազմում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել էներգետիկ ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության շուրջ: Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակությունը […]
«Այսօր եւ մեկընդմիշտ մեր խնդիրն է` անշեղորեն հետեւել Սահմանադրության տառին եւ ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ»:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը: Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հոլիսի 5-ին:
«Բոլորը հասկանում են, որ դա բարդ գործընթաց է, սակայն դա անվտանգության միակ ճանապարհն է»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունելով հյուրին ասել է: « Առանձնակի պատիվ է, որ Դուք Երևանում եք հուլիսի 4-ին` ԱՄՆ անկախության օրը: ԱՄՆ հիմնադիր հայրերը, 234 տարի առաջ հիմնելով Միացյալ Նահանգները, ցույց տվեցին, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին իրենց անկախության իրավունքից»: […]




