13 Հուլիս 2010

Հուլիս 13, 2010թ. 17:32

Ուղեգիծ ժառանգության` Հայաստանի և հայ ժողովրդի բանաձը 1. Հայրենիքն ու հայրենյաց ժառանգությունը մեկն է եւ անբաժանելի: 2. Հինավուրց հայրենիքի մի անկյունում հռչակված ինքնիշխան Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Թուրքիային ու նրա ամբողջականությունը’ ենթակա 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահական կնիքով հրապարակ­ված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Դրանից ածանցվող’ երկկողմանի բոլոր խնդիրների համալիր ու վերջնա­կան կարգավորումը առարկայական նախադրյալ է Արցախի […]


Հուլիս 13, 2010թ. 17:15

Նոր C-500 զենիթա-հրթիռային համակարգը դառնալու է Ռուսաստանի հակահրթիռային համակարգի հիմնական կոմպոնենտը: Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նշել է ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը: Նախատեսվում է, որ C-500-ի մատակարարումը կսկսի 2015 թվականից, երբ ավարտված կլինի համալիրի մշակումը: Համալիրի մատակարարումն իրականացվելու է ՀՕՊ տարածաշրջանային համակարգերի ստեղծման շրջանակներում: ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը ընդգրկված է միասնական հակաօդային պաշտպանության […]


Հուլիս 13, 2010թ. 16:58

– ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել իր թուրք գործընկերոջը շարունակել երկխոսությունը Իսրայելի հետ, համարելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վճռական են հանդիսանում տարածաշրջանի ապագայի համար:Հիշեցնենք, որ երեկ Հիլարի Քլինթոնը իր տարածաշրջանային այցի շրջանակներում 45րոպեանոց զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով Դավութօղլուն համաձայնել է Իրանի միջուկային ծրագրի […]


Հուլիս 13, 2010թ. 16:54

Այսօր երևանյան ժամանակով 15:19-ին Հայաստանի տարածքում, Սևան քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից: Ըստ տեղեկատվության` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:


Հուլիս 13, 2010թ. 16:43

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում դեսպանների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է.«Իրանը սկսում է այնպիսի ներուժ ձեռք բերել, որը սկզբունքորեն կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար»: Նշենք, որ սա առաջին անգամ է, որ Մոսկվան հրապարակայնորեն հայտարարում է, որ Իրանը կարող է շարժվել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Ռուսաստանը, որն ամուր տնտեսական եւ ռազմական կապեր […]


Հուլիս 13, 2010թ. 16:35

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր ստորագրած որոշմամբ Հրանտ Մելքումյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: Այս մասին ArmAr.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: ArmAr.am


Հուլիս 13, 2010թ. 16:20

Աշխարհը ականատես եղաւ թուրք ղեկավարին կողմէ այնպիսի հրաշալի դերակատարումի մը, որ նոյնիսկ հոլիվուտեան ամենափորձառու աստղերու նախանձը կրնար շարժել…


Հուլիս 13, 2010թ. 16:07

Հուլիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսումնական հարկաբաժնին կից մասնաշենքի հիմնարկեքը: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և շինության բարերարներ Պետրոս և Աննա Օրունջանկչիելների զավակ Սայաթ Օրունջանկչիելը: Արարողության ընթացքում Նորին Սրբությունն օրհնեց կառուցվող շինության հիմքերը, որ ծառայելու է իբրև հանդիսությունների […]


Հուլիս 13, 2010թ. 16:03

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը դիմել է Բաքվի քաղաքապետարանին` կոչ անելով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղ հատկացնել քաղաքական ակցիաներ իրականացնելու համար: Միաժամանակ, կուսակցությունը որոշել է դիմել ադրբեջանական ժողովրդին. Ինչպես փոխանցում է «Թուրան» լրատվական գործակալությունը, կուսակցությունը նպատակ ունի ցույցեր կազմակերպել` քննադատելով Արցախյան հիմնահարցում Ադրբեջանի իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը: «Մուսավաթ» կուսակցությանն անհանգստացրել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի՝ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ […]


Հուլիս 13, 2010թ. 15:41

Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին հուլիսի 13-ին ժամանել է Իսպանիա, որտեղ նա այդ երկրի պաշտոնյաների հետ բանակցություններ է անցկացնելու Թեհրանի Հռչակագրի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Մոթթաքին Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: ArmAr.am