Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը ասել է. «Եթե նախորդ տարի ՀՀ մաքսակետերում կազմվել է մաքսային կանոնների խախտման 43 արձանագրություն, ապա միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում մեզ արդեն հաջողվել է կանխել իրավախախտման 104 դեպք»: Վարչության պետը դա բացատրել է նրանով, որ ապրանքը մաքսային մարմինների հսկողության ներքո […]
Հուլիս 2010
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության, Խանջյան, Մհեր Մկրտչյան փողոցների, Թումանյան փ. 1-27, 2-36, Տիգրան Մեծի փ. 1-12, Վարդանանց փ. 1-16, Պուշկինի փ. 1-5, 2-10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]
Ղրղզստանի հարավում եւ ազգամիջյան բախումներից հետո երկրում բնակվող ուզբեկները ենթարկվում են հետապնդումների: Նրանց բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ուզբեկների ընտանիքներին մշտապես սպառնում են, իսկ իշխանությունները աչք են փակում այդ ամենի վրա: Այս մասին բարձրաձայնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը: ArmAr.am
Հուլիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին: Համաժողովի հիմնական նպատակն էր տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև եվրատլանտյան ռազմական կառույցների հետ համագործակցության հարցերի քննարկումը: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի նախաձեռնությամբ […]
Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը: Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու […]
Ս.թ. հուլիսի 20-ին Քաբուլում կայացավ Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողով, որը համատեղ կազմակերպել էին Աֆղանստանի կառավարությունը և ՄԱԿ-ը: Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որն անցկացվում էր Աֆղանստանում. նախորդ չորս խորհրդաժողովները հյուրընկալել էին տարբեր եվրոպական մայրաքաղաքներ: Հավաքի բացումը կատարեցին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Խորհրդաժողովին մասնակցում էին ավելի քան 70 պետությունների […]
Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Ժնեւում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահը ասաց. ՙՀարգելի նախագահ, Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք, առաջին հերթին, ողջունել Ձեզ այս կարևոր համաժողովի կայացման կապակցությամբ, որն ավելի քան արդիական […]
Այս տարի եւս սյունեցի վիրավոր եւ զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների 8-13 տարեկան 50 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Վայոց Ձորի Հերմոն գյուղի մոտ գտնվող «Սիրանույշ» բարեգործական ճամբարում: Այն գործում է 1993թ.-ից, ամերիկահայ բարերար Անուշ Մաթեւոսյանի եւ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի օրհնությամբ: Սյունեցի երեխաների հետ «Սիրանույշում» իրենց հանգիստը կանցկացնեն նաեւ […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հեռախոսային մալուխի վթարի պատճառով ընդհատվել է կապը «1-85 հեռախոսային կենտրոնի» հետ: Ըստ “ԱրմենԹել” ընկերությունից ստացված տեղեկատվության, վթարավերականգնողական աշխատանքները նախնական հաշվարկներով կշարունակվեն 2 օր: Այդ ընթացքում խնդրվում է առավել հրատապ հարցերով ընկերությանը դիմել www.yerevandjur.am կայքի միջոցով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]




