Հուլիս 2010

Հուլիս 22, 2010թ. 12:38

Կառավարությունն իր ավելի վաղ  ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և  ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է […]


Հուլիս 22, 2010թ. 12:32

Ընթացիկ տարվա աշնանը Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում կներկայացվի հայկական մշակույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից, նախարարությունն իրականացնում է բազում փոխհամագործակցության ծրագրեր, որոնցից հերթականը հենց կիրականացվի Սերբիայում: Միջոցառումենրի շարքում կկազմակերպվեն գեղանկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ գրքերի շնորհանդեսներ:


Հուլիս 22, 2010թ. 12:28

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարդասիրական օգնության կարգով 40 մլն դրամ կտրամադրվի Ղրղզստանին: Ինչպես այսօր կայացած Կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Ղրղզստանի հանրապետությունը դիմել է հիմնականում ԱՊՀ երկրներին, որպեսզի հնարավորության չափով հատկացնեն ֆինանսական, տեխնիկական օգնություն: «Արձագանքելով այդ խնդրին` որոշում ենք աջակցել Ղրղզստանին: Սա այս տարվա մեր երրորդ նման օգնությունն է: Մինչ այս, մենք […]


Հուլիս 22, 2010թ. 12:06

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ականավոր դեղաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետության առողջա­պահության նախարարության դե­ղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակա­լության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գաբ­րիելյանի մահվան մասին: Էմիլ Գաբրիելյանը մեծ ներդրում ունեցավ դեղաբանության բնագավառում, հատ­կապես արյան […]


Հուլիս 22, 2010թ. 12:05

Ս.Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը…


Հուլիս 22, 2010թ. 11:59

«Այժմ Ադրեջանը պետք է պատասխանի` ընդունում է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե` ոչ»:


Հուլիս 22, 2010թ. 11:45

Վաշինգտոնում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի հետ բանակցությունների ժամանակ Ամերիկայի պաշտոնատար անձինք հայտարարել են Կոսովոյի անկախության անշրջելիության մասին և խոստացել են Պրիշտինային աջակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Հաշիմ Թաչին պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Նա ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին և հանդիպումներ է ունեցել նաև Պետքարտուղարության ու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում է «РИА […]


Հուլիս 22, 2010թ. 11:38

Արցախի Հանրապետության կառավարությունը հուլիսի 22-ին ընդունած որոշմամբ հանրապետության պետական մարմիններին իրավունք է վերապահվել «Ազատ Արցախ» պաշտոնաթերթում հրապարակել անվճար հայտարարություններ՝ անկախ ծավալից: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հնարապետության տեղեկառտվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Հուլիս 22, 2010թ. 11:32

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթն հայտարարելուց հետո գումարելու է իր առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին: Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ՀՌԱՀ-ը հուլիսի 20-ին հայատարարել էր մրցույթ ՀՀ տարածքում թվային […]


Հուլիս 22, 2010թ. 10:44

«Ես միայն այցելել եմ ուրվականների քաղաք Խարբերդ: Չգիտեմ` գիտեք այդ մասին, թե ոչ…»