Ռեժիսորներ առանց սահմանների /ՌԱՍ/ ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որ իրականացվում է ամեն տարի “Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, և միավորում է Կովկասի և շրջակա երկրների /Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղազախստան և այլն/ կինոնախագծերի ռեժիսորներին և պրոդյուսերներին և ծանոթացնում է նրանց միջազգային […]
Հուլիս 2010
Այսօր «Լույս» հիմնադրամի 2010-2011 ուսումնական տարվա 30 կրթաթոշակառու հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը նշեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպել է 30 կրթաթոշակառու, քանի որ այժմ միայն այդ 30-ն են գտնվում Հայաստանում: Նա նշեց, որ 2010-2011 ուսումնական տարվա համար «Լույս» հիմնադրամը ունի շուրջ […]
Կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի ղեկավարությամբ:
2010թ. հուլիսի 21-ին, ժ. 21:00-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կայացավ Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը: Քննարկվեցին Քրմական դասի ձեւավորման ընթացքը, Երեւանում Արիական Տաճարի կառուցման համար կատարվող աշխատանքները, հայ-արիական տեսության միջազգայնացման հարցերը եւ Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման հեռանկարները: Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը ղեկավարում էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Բացի Խորհրդի անդամներից, ներկա էին նաեւ քրմի մի […]
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը արդարադատության իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։ Նույն օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը նույնպես ստացել է կառավարության հավանությունը։ Դրանով մասնավորապես առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս` 22 տարին, […]
Ազգային նկարագիրն ու մշակոյթը աներկբայօրէն ամէն մի ազգի սեփականութիւնն են ու բխում են նրա ազգային ներաշխարհից, որն ունի իրեն իւրայատուկ երանգները…
Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Նոր Արթիկի և Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից: Գործադիրի որոշմամբ, նշանակվելու և անցկացվելու են նշված գյուղապետերի նոր ընտրություններ, իսկ կառավարությունն էլ կֆինանսավորի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։ Համայնքների ղեկավարների լիազորությունների դադարեցման պատճառների մասին չի հաղորդվում:
Վրաց իշխանությունների նման քայլը հայկական ազգային դիմագիծը խեղելու վրացական հստակ ծրագիր է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերացնել սպառողական ընկերության անդամների (փայատերերի) թվի սահմանափակումը (գործող օրենքով` 30-ից ոչ պակաս), ինչը կհեշտացնի վերջիններիս ստեղծումը և կխթանի կոոպերատիվ շարժումը։ ArmAr.am
Կառավարության որոշմամբ ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Արմ-Աերո» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 4,214,323 դրամ։ ArmAr.am




