Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած “ՀՀ քրեական օրենսգրքում” փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “ՀՀ աշխատանքային օրենսգրքում” փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում” փոփոխություններ կատարելու մասին, “Աշխատանքի պետական տեսչության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, “Աշխատանքի վարձատրության մասին” ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքները
Հուլիս 2010
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտաական հանձնաժողովի եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության /USAID/ նախաձեռնությամբ Ծաղկաձորում կազմակերպվել էր սեմինար` նվիրված կենսաթոշակայն բարեփոխումներին: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, գործադիր իշխանության պատասխանատուների եւ խորհրդատու` USAID-ի PALM` Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց առաջին ընթերցմամբ ընդունված` կենսաթոշակային համակարգում սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Խորհրդարանի […]
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է մեր երկրի շահերից, այլեւ կարեւոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում: Անդրադառնալով միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: […]
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և բարոյահոգեբանական ծանր ճգնաժամ է ապրում: ՀՀ հասարակության ընդհանուր թմբիրային վիճակը, որ պայմանավորված է, նախ և առաջ, հայոց արժեհամակարգի խախտված չափանիշներով, վտանգում է մեր անկախությունը, պարարտ հող ստեղծում անդառնալի պարտությունների համար: Մասնավորապես, ոտնահարված է մեր մայրենիի` հայոց լեզվի կարգավիճակը տառացիորեն բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պետական համակարգում: Մինչդեռ հայերենը` Հայաստանի […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունին։ Ողջունելով դիվանագետին` վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Այդ համատեքստում նա կարևորել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին և քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին` «Շանհայ Էքսպո-2010» […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին: Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` ՀՀ արտաքին գործերի նախարարի […]
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Շահրամանյանին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան բանակցություններում երբեք չի քննարկվել Լաչինի և Քարվաճառի հանձնման հարցը և դա բացահայտ սուտ է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Էլհան Պոլուխովն ասել է, թե դժվար է բանակցություններ վարել հայկական կողմի հետ, ով աչքերիդ նայելով մի բան է ասում, իսկ հետո բազմիցս հեշտությամբ հրաժարվում է իր […]
Հուլիսի 16-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Հայաստանում դոնոր կազմակերպությունների ռազմավարությանը, առաջարկով հանդես է եկել Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է, որ անկասկած է Հայաստանի անկախության սկզբից մինչեւ հիմա դոնոր երկրների եւ կառույցների մեծ դերը Հայաստանի զարգացման գործում: Վարդան Օսկանյանը նշել է, որ այդ դերակատարումը պետք է շարունակվի: […]
Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի հայտարարությունը




