Ամերիկայի Հայկական Համագումարի Կամավորները Ստանում են Աշխատանքային Փորձ և Ամուր Կապեր են Հաստատում Վաշինգտոնում և Երևանում Այժմ` իր 33-րդ տարելիցին, Համագումարի Տերջենյան-Թոմաս կամավորական ծրագիրը Վաշինգտոնում հայ ուսանողությանը հնարավորություն է տալիս ձեռք բերել հատուկ աշխատանքային փորձ: Ինչպես հարյուրավորներն իրենցից առաջ, մի խումբ տաղանդավոր ամերիկահայ ուսանողներ հունիսին ժամանեցին երկրի մայրաքաղաք իրենց աշխատանքային ուղին սկսելու համար` աշխատելով տարբեր […]
Հուլիս 2010
Նպատակը ԵՄ-ի և հարավկովկասյան երեք պետությունների միջև ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է։
«Վրաստանի եվրոպական ուղին» 7-րդ միջազգային խորհրդաժողովը հուլիսի 15-17-ը կանցկացվի Բաթումիում: Խորհրդաժողովի ժամանակ Վրաստանի կառավարությունը կներկայացնի ԵՄ հետ համագործակցության առաջնային ուղղություններն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման պլանը: Ըստ Վրաստանի պետական նախարարի աշխատակազմի տարածած տեղեկատվության, նախատեսվում է Վրաստանի կառավարության եւ խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների մասնակցությունը: ArmAr.am
Իր նիստում կառավարությունը վերաբաշխել է ՀՀ 2010թ. պետբյուջեն, փոփոխել և լրացրել ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել 1400000.0 հազար դրամ, որով կվերականգնվեն հանրապետական ճանապարհի Շինուհայր-Հալիձոր և միջպետական ճանապարհի Թալին-Դաշտադեմ հատվածները, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի անավարտ ճանապարհահատվածների մի մասը։ Այսպիսով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը ճանապարհների վերականգնմանն ուղղված լրացուցիչ […]
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսել` ի պաշտպանություն շինծու մեղադրանքի հիման վրա ազատազրկված բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլիի: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված են բլոգերների նկարները և տեղեկություններ այն մասին, թե ինչ պատճառներով են վերջիններս ազատազրկման ենթարկվել: Տեղեկատվության մեջ նշվում է, որ բլոգերների ձերբակալության և ազատազրկման պատճառը, […]
Երեկ երեկոյան Վրաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշներն այսօր հանդիպումներ կանցկացնի վրացական ղեկավարության հետ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները սկսվել են երեկոյան Վրաստանի նախագահի հետ պաշտոնական ճաշով: «Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ակտուալ թեմանների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ բազմակողմանի հարցերի քննարկում», – ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանին: Կուշները կհանդիպի […]
Հայաստանեայց Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան քահանայ ձեռնադրեց Բրշ. Լեւոն-Հոճա Սրկ. Էյնաթեանը Ուաշինկթընի Տի. Սի.ի Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցւոյ մէջ։ Շաբաթ Յուլիս 10-ի երեկոյեան տեղի ունեցաւ Կոչման արարողութիւնը: Իսկ ձեռնադրութիւնը՝ Կիրակի Յուլիս 11-ին՝ Ս. Պատարագի ընթացքին՝ խարտաւիլակութեամբ Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցւոյ նախկին հոգեւոր հովիւ Արժշ. Տ. Վրթանէս Ա. Քհնյ. […]
Հուլիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզեմբլյումին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ այդ ձեւաչափով բազմաթիվ ծրագրեր են մշակվել եւ կյանքի կոչվել: Դենիել Ռոզեմբլյումը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է ուսանողների ընդունելություն։ Քահանայից լսարանը պատրաստում է ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի համար։ Թեկնածուները պետք է լինեն 24-40 տարեկան և ունենան բարձրագույն կրթություն։ Ուսման տևողությունը երեք տարի է։ Ուսանողներն ապահովվելու են հանրակացարանով, սննդով և կրթաթոշակով։ Դիմումներն ընդունվում են ս/թ հուլիսի 20-ից […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 14-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած “ՀՀ վարչատարածքային բաժանման մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքները:




