Հուլիս 2010

Հուլիս 14, 2010թ. 16:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացիկ մանրամասներ։ Մասնավորապես, անդրադարձ է արվել ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման և հանքարդյունաբերության ոլորտի հարկային ռեժիմի խնդիրներին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։


Հուլիս 14, 2010թ. 16:33

Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 50 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով հանդիպման նախաձեռնությունն ու միջոցառման անցկացումը` Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը […]


Հուլիս 14, 2010թ. 15:35

Согласно некоторым данным, представители азербайджанской общины Германии, впечатленные  безошибочными прогнозами осьминога Пауля на  чемпионате мира по футболу, сумели пробиться в океанариум Sea Life в Оберхаузене и задать моллюску сакраментальный  вопрос: сумеет ли Азербайджан одолеть Карабах, если начнет новую войну? Запустили испытанный механизм: осьминога поместили в кормушку с изображением флагов Азербайджана и НКР, и тот без […]


Հուլիս 14, 2010թ. 13:44

Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել Լեռնային Ղաաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/, ինչպես […]


Հուլիս 14, 2010թ. 13:36

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշել […]


Հուլիս 14, 2010թ. 13:22

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։ Ծրագրի շրջանակներում […]


Հուլիս 14, 2010թ. 13:04

«Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների…»


Հուլիս 14, 2010թ. 12:58

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ և զգայուն շատ կողմեր ունի, ուստի հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ…»


Հուլիս 14, 2010թ. 12:56

Հուլիսի 13-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Եվրոպական խորհրդարան: ԱԺ      նախագահը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում: Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հարգելի պարոն Ալբերտինի, Եվրախորհրդարանի հարգելի պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք, առաջին հերթին,  ողջունել Ձեզ,  Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամներին և շնորհակալություն հայտնել Ձեր հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայկական […]


Հուլիս 14, 2010թ. 12:38

Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը շնորհավորելով Ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա:  «Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին»,-ասել է ՀՀ Նախագահը: