Երեկ երեկոյան Գերմանիայի դաշնային ժողովի կողմից ընտրված` երկրի նոր նախագահ Քրիստիան Վուլֆը հայտարարել է, որ աշխատելու է հանուն ժողովրդավարության, խաղաղության և հասարակության բարեկեցության: Ռուսական «Վեստի» գործակալության փոխանցմամբ, Վուլֆը կարևորել է բնակչության տարբեր շերտերի միջև փոխըմբռնումը, որպեսզի չգոյանան «զուգահեռ հասարակություններ»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհունակությամբ է ընդունել Վուլֆի ընտրությունը նախագահի պաշտոնում: ArmAr.am
Հուլիս 2010
Հայոց լեզվի վարկը բարձրացնել նշանակում է ունենալ հայեցի կրթություն ապահովող միասնական հայկական դպրոց:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ հուլիսի 1-ին ստորագրած որոշմամբ Լևոն Գրիգորյանը նշանակվել է վարչապետի վերահսկողական ծառայության պետ:
հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտմ արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ’ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39): Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի ,ՊՆ ՔՀԾ […]
ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր: Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»: Նույն օրը Հայաստանի Խորհուրդն ընդունեց նաև օրենք՝ Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին: Դատախազությունը գործում […]
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ և հրավիրել վերջինին` իրեն հարմար ժամանակ, մասնավոր այցով մեկնել Ռուսաստան: «Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Բիլ Քլինթոնին` մոսկովյան կոնֆերանսին մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել կայացած հետաքրքիր ու հիմնավոր քննարկման համար»,-հայտնել են ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունից: Այս մասին հաղորդում է […]




