Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: Քննարկվել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումով կարեւոր նշանակություն կունենա […]
Հուլիս 2010
Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորում է Կորեայի […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցների հետ, ովքեր Հանրապետության ղեկավարի հետ խոսել են հունիսի 28-ից Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկած համաժողովում արդի հայ գրականության խնդիրների շուրջ իրենց ունեցած քննարկումների մասին: Համաժողովին մասնակցել են աշխարհի 20 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 80 սփյուռքահայ գրողներ` իրենց հայաստանյան գործընկերների հետ:
Դեռ հայտնի չէ, թե հուլիսի 4-ին Հայաստան ժամանող Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թե՞ ոչ:
Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի` ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ Հայաստանի ու Ադրբեջանի` երկարատեւ հակամարտությունը հանգուցալուծելու ցանկությունը հնարավորություն կտան կարգավորելու Ղարաբաղյան հիմնախնդիրը. այսօր Աստանայում լրագրողներին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը: «Մինսկի խումբը հետեւողականորեն զբաղվում է այդ հարցով, եւ մենք հույս ունենք, որ նրա հետագա գործունեությունը, իսկ ամենակարեւորը` երկու կողմի` այդ ձգձգված հակամարտությունը կարգավորելու ցանկությունը կօգնեն լուծել […]
«Արդեն այն, որ ԱՄՆ պետքարտուղարը նման այց է կատարում` խոսուն հանգամանք է»,- անդրադառնալով Հիլարի Քլինթոնի տարածաշրջան սպասվող այցին Panorama.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նա համոզմունք է հայտնել, որ այցը ծրագրված է եղել դեռ վաղուց, սակայն վերջին իրադարձությունները ու հատկապես եռանախագահների ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարությունը եթե ոչ արագացրեց այն, […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հուլիսի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Ազատամարտիկների, Ռոստովյան, Աթոյան, Նոր Արեշի թիվ 3, 5 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը։ Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցի շրջանակներում հնարավորություն կընձեռվի քննարկել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և հստակեցնել […]
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին,




