Հուլիս 2010

Հուլիս 1, 2010թ. 14:33

«Ես համոզված եմ, որ այս սկզբունքները, որոնք նշված են, արդեն հետագա խմբագրման ենթակա չեն»։


Հուլիս 1, 2010թ. 14:29

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի Հանրային կապի գրասենյակը տեղեկացնում է. Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտասահմանեան օժանդակութեան հարցերով ենթահանձնախումբը հունիսի 30-ին վավերացրել է Հայաստանին 44 միլիոն դոլարի տնտեսական օգնութեան օրինագիծը եւ կոչ արել նախագահ Օբամայի գլխաւորած վարչակազմին, որ 10 միլիոն դոլարի օգնութիւն տրամադրի Արցախում իրագործուող ծրագրերին: Ենթայանձնախումբը, որի նախագահուհին է ամերիկահայութեան վաղեմի բարեկամներից՝ կոնգրէսական Նիթա Լովին, […]


Հուլիս 1, 2010թ. 13:29

Այսօր բացելով ՀՀ կառավարության նիստը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և   մաղթել արդյունավետ աշխատանք։


Հուլիս 1, 2010թ. 13:20

«Մենք կկարողանանք ոչ միայն նրանց դուրս շպրտել Լեռնային Ղարաբաղի տարածքից, այլ նաև տեղափոխել ռազմական գործողությունները նրանց տարածք»


Հուլիս 1, 2010թ. 13:13

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3571614.09 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` բնաժին և տարերային աղետների հետևանքով սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքի կատարման համար։ ՀՀ Վարչապետը նշելով, որ հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում. ուշադրություն է հրավիրել կատարվող աշխատանքի որակի վրա, միաժամանակ նշել […]


Հուլիս 1, 2010թ. 13:11

Իրանի խաղաղ ատոմային ծրագրի շուրջ բոլոր հետագա բանակցությունները պետք է հիմնված լինեն ատոմային վառելիքի փոխանակման Թեհրանյան հռչակագրում նշված պայմանների վրա: Այդ մասին հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ալի Հոսսեյնին: Հոսսեյնիի խոսքով, Իրանը ներկայումս քննարկում է բանակցությունների շարունակման զանազան տարբերակներ։ Թեհրանյանը հռչակագրի շրջանակներում Իրանը շարունակելու է պնդել ատոմային էներգիա ունենալու իր իրավունքը՝ համաձայն միջազգային օրենքների […]


Հուլիս 1, 2010թ. 13:06

Լավրով. «Շատ կարևոր է թույլ չտալ պատմության և պատմական ճշմարտության աղավաղումը»:


Հուլիս 1, 2010թ. 13:02

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ֆարդադ Աֆզալի Թաբրիզին իրանական «սուլդոզ.իռ» կայքում հրապարակված հոդվածում խոսելով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության առընչությամբ`  նշում է. «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցության միջանցքի ապահովումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը վկայում են, որ Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը […]


Հուլիս 1, 2010թ. 12:54

«Սպառնալիքները մի քիչ ավելի ակնհայտ են։ Պատերազմի վտանգն այս պահին ավելին է, քան երբևէ։ Մենք պետք է սթափ նայենք իրականությանը»,- ասել է պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ   Դավիթ Ջամալյանը։ Խոսելով ադրբեջանական կողմի դիվերսիայի մասին՝ Ջամալյանը կարծիք հայտնեց, որ դա վերջին դեպքը չի լինելու։ «Միշտ պետք է սպասել նմանատիպ ոտնձգությունների»,-  հավելելով, որ հրադադարի ռեժիմը […]


Հուլիս 1, 2010թ. 12:34

«Հայ զինվորները խուճապի չեն մատնվել, այլ կազմակերպվել են, մարտի բռնվել ու թշնամուն սահմաններից դուրս շպրտել»: