Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուրե զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
21 Սեպտեմբեր 2010
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Միացյալ նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ»
Սեպտեմբերի 20-22-ը` ժամը 16.00-21.00-ը, Երևանի Սիրահարների այգում Երիտասարդ առաջնորդների դպրոցի «Ճանաչենք Հայաստանը» նախագծի շրջանակներում անցկացվում է լուսանկարների ցուցահանդես` նվիրված ՀՀ անկախության 19-ամյակին: Ներկայացված 128 լուսանկարներն արվել են Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների կողմից Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում անցկացված ճանաչողական արշավների ընթացքում, որոնց մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ: Լուսանկարների ցուցահանդեսը «Ճանաչենք Հայաստանն» ակումբի 11 արշավների […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության 19-րդ տարեդարձի առիթով
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասնավորապես` Հանրապետության ղեկավարի հրամանագրով մարդկային բազում կյանքերի սպառնացող վտանգի առկայությամբ արտակարգ իրադրության պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար “Արմավիա” ավիաընկերության օդանավի հրամանատար Սամվել Հարությունի Ապիկյանը պարգեւատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով, իսկ “Արմավիա” ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու […]
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասնավորապես` գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է` Սեն Սուրենի ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ “Մատենադարան” Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական […]




